Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն ակումբի նախկին նախագահ Սանդրո Ռոսելին խնդրել էր 8 ֆուտբոլիստների իրավունքներ գնել հաջորդ մրցաշրջանի համար:
Արգենտինացի մասնագետի կարծիքով` կատալոնացիները պետք է հզորացնեին թիմի բոլոր գծերը:
Մարտինոյի ցուցակում են եղել Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Միրոսլավ Քլոզեն («Լացիո»), Արդա Թուրանը« Ֆելիպե Լուիսը (երկուսը` «Ատլետիկո»), Իլկայ Գյունդողանը, Նևեն Սուբոտիչը (երկուսը` «Բորուսիա» Դ), Սանտիագո Վերջինին («Սանդերլենդ»), Դորիան («Բոտաֆոգո»):









































