Monday, 06 05 2024
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին

«Հակված ենք ունենալ մեր թեկնածուն, որը կարող է չլինել ՀՅԴ անդամ». ո՞վ կլինի Դաշնակցության թեկնածուն Արցախում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը։

– Պարոն Սարգսյան, մամուլում կան տեղեկություններ, որ Դաշնակցությունն Արցախի նախագահական  ընտրություններում սատարելու է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը։ Որքանո՞վ են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը։

– Մենք որևէ որոշում չունենք։ Հուլիսի սկզբներին լինելու է Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցի Շրջանային ժողովը, այսինքն՝ համագումարը։ Ամբողջ Ղարաբաղի շրջանները համագումար են անելու՝ քննարկելու մեր օրակարգը, տարբեր հարցերի շուրջ ստեղծված իրավիճակը՝ այդ թվում և նախագահական ընտրությունները։ Վերջնական որոշումը լինելու է հուլիսի սկզբին, երբ տեղի ունենա այդ  ժողովը։ Այսօր մեր ընկերների զրույցներում ու առաջարկություններում գերակշիռ մաս է  կազմում այն տեսակետը, որ Դաշնակցությունը պետք է հանդես գա առանձին թեկնածուով։

– Իսկ Ձեր պատկերացումներում  կա՞ արդեն ինչ-որ մեկը։

Որոշում չկա, որոշումը լինելու է Շրջանային ժողովում։ Կարծես միտումն այն է, որ մի քանի օր էլ սպասենք, նոր որոշումն ասենք, որ լինելու է առանձին թեկնածու։ Ոչ թե սիրուն բառերի համար եմ ասում, այլ ընդհանրապես ասեմ՝ անձը քիչ նշանակություն ունի։ Մենք ծրագիր ու թիմ ունենք, և մեր տարբերությունը մյուս կուսակցություններից հենց սրանով է պայմանավորված։ Շրջանային ժողովը կորոշի ոչ թե անձը, այլ իր ռազմավարությունը։ Կենտրոնական կոմիտեն, մեր համապատասխան կանոնադրության համաձայն, իր որոշումը կկայացնի։ Ի դեպ, նշեմ, որ կարող է լինել ոչ կուսակցական անձ, բայց առաջադրված Դաշնակցության կողմից։ Դրա համար պետք է սպասել  Շրջանային ժողովի որոշմանը։

– Տեղյակ եք, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ստորագրահավաք է անցկացնում Արցախում, արդեն անհրաժեշտ քանակությամբ ստորագրություն հավաքվել է, և չի բացառվում, որ առաջիկայում փողոցային զարգացումներ լինեն։ Ի դեպ, նշվում է, որ հենց  նման հեռանկարների պատճառով է, որ Բակո Սահակյանը ուժեղացնում է ուժային կառույցները։ Դաշնակցության դիրքավորումն այս գործընթացներում ինչպիսի՞ն է լինելու։

– Մեր դիրքավորումը, ռազմավարությունն այդ ասպարեզում հետևյալն է. Արցախը պետք է վեր կանգնի կուսակցական բոլոր հարցերից ու պահի միասնություն, որովհետև մեր խնդիրները և՛ արտաքին, և՛ ներքին հարցերում չափից դուրս շատ են։ Պետք է փորձել միասնական ուժերով կարողանալ հաղթահարել։ Այն, ինչը չի հակասում Սահմանադրությանը, մենք դրա կողմնակիցն ենք։ Իսկ այն, ինչը հակասում է, բնական է, որ մենք կողմնակից չենք։ Բայց խնդիրն այն է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ամբողջովին դեմ է եղել  այս Սահմանադրությանը, ոչ թե մի կետին, այլ ամբողջությամբ։ Բոլոր կետերը մեկը մյուսից կախված են։ Եթե 2020 թվականի ընտրություններում հաղթի Դաշնակցության թեկնածուն, և մենք ունենանք դաշնակցական նախագահ, ապա այդ դաշնակցական նախագահի առաջին հայտարարություններից մեկն այն է լինելու, որ ստեղծվի համապատասխան մարմին, որն աշխատելու է նոր Սահմանադրություն ընդունելու ուղղությամբ։ Այդ Սահմանադրության մեջ վերացվելու է նախագահի պաշտոնը, և մենք լինելու ենք խորհրդարանական պետություն, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը։ Այսինքն՝  նա լինելու է  Արցախի Հանրապետության վերջին նախագահը, մենք ամբողջությամբ դեմ ենք այս Սահմանադրությանը։ Քանի որ այն ընդունվել է հանրաքվեով, ժողովրդի կողմից՝ բնական է, որ մենք հակասահմանադրական քայլերին կողմ չենք կարող լինել, կողմ ենք մարդու ազատ կամքի արտահայտմանը, բայց Սահմանադրության դեմ գործունեություններ չպետք է ծավալել։ Սա անձի հետ կապված չէ, մենք երևույթի հետ կապված ահա այսպիսի դիրքորոշում ունենք։ Իսկ մեր հզորության հիմքը միանշանակ պետք է արդարությունը լինի։ Արցախի Հանրապետության ճանաչման ամենակարճ ճանապարհը ժողովրդավարության հաստատումն է, դրա համար էլ մեզ  պետք են սահմանադրական փոփոխություններ։ Մեր կարծիքով՝ խորհրդարանական  մոդելը շատ ավելի ժողովրդավար է։

– Նշեցիք, որ Ձեր թեկնածուն կարող է լինել ոչ Դաշնակցության անդամ, բայց առաջադրվի Դաշնակցության կողմից։ Խոսվում է Ռ. Քոչարյանի հնարավոր մասնակցության մասին, դա  տեսականորեն հնարավո՞ր տարբերակ է։

Իսկ այս Սահմանադրությամբ կարելի՞ է։

– Ոչ, նկատի ունեմ Բաբայանի կողմից իրականացվող փոփոխություններից հետո։

– Մենք ասել ենք, որ այն, ինչ սահմանադրական է, մենք դրա կողմնակիցն ենք լինելու։ Կրկնում եմ՝ որոշում չկա, շեշտում եմ՝ լինելու է հուլիսի սկզբի Շրջանային ժողովում։ Մտքի մարզանք չանենք, բայց հավանականությունը մեծ է, որ լինի Դաշնակցության կողմից առաջադրված թեկնածու։ Անուն, բնականաբար, չկա։ Ես անկեղծ պատասխան տվեցի, ոչ թե քաղաքական գնահատական։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում