Թմրանյութերի ու ալկոհոլի օգտագործման նախազգուշացման հարցերով Չիլիի ազգային ծառայությունն առաջարկել է ընդունել օրենք, որի համաձայն՝ կարելի կլինի մարիխուանան օգտագործել բժշկական նպատակներով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Փաստաթուղթը ներկայացվել է ծառայության տնօրեն Ֆրանսիսկա Ֆլորեբսանոյի կողմից, ով այս շաբաթ կլքի պաշտոնը:
Գերատեսչությունը կարծում է, որ մարիխուանան կարելի է բացառել սպառման համար արգելված նյութերի ցուցակից և ներառել այլ ցուցակ, որը նախատեսում է դրա արտադրություն և ներկրում համապատասխան վերահսկողության պայմաններում: