Երեկ ԱԺ-ն «Իմ քայլի» առաջադրած թեկնածու Աննա Մարգարյանը չընտրեց ԲԴԽ անդամ: Քվեարկությանը մասնակցած 85 պատգամավորից Մարգարյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 66 պատգամավոր: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ պատգամավորները դեռ ամիսներ առաջ պլանավորած գործուղումներ ունեին, որոնք չեղյալ հայտարարել չէր լինի:
«Մենք ներկայացրել էինք Աննա Մագարյանին և կարծում էինք արժանի թեկնածու է և պետք է հավանության արժանա նաև մեր մյուս գործընկերների կողմից»,-ասաց խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ պատասխանատվություն կրում են բոլոր երեք խմբակցությունները:












































