Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Մարդիկ ուղղակի աշխատատեղ են ուզում, կապ չունի՝ դա Ալավերդու գործարանն է, թե Թեղուտը. ինչ կորոշի կառավարությունը

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողներից մոտ 200 մարդ հուլիսի 1-ից կրճատվել է աշխատանքից, ինչն էլ երեկ բողոքի ակցիայի պատճառ էր դարձել։ Գործարանի աշխատակիցները որոշակի ժամանակով փակել էին ոչ միայն գործարանի մուտքի և ելքի դռները, այլև պղնձաձուլական գործարանի հարևանությամբ անցնող Երևան-Թբիլիսի երկաթգիծը։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարանի աշխատակիցներից Գարեգին Անտաշյանը։ Նա նշեց, որ մարդիկ արդեն իրենց ազատման հրամանները ստացել են։

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի փակվելուց հետո, գործարանը շահագործող ընկերությունը՝ «Վալեքս գրուպ»-ը, կառավարության հետ բանակցությունների արդյունքում պարբերաբար երկարացնում էր աշխատակիցների հետ կնքված պայմանագրերի ժամկետները։ Վերջին անգամ աշխատակիցների հետ պայմանագրերը երկարացվել էին ապրիլ ամսին՝ 3 ամիս ժամկետով։ Դրա արդյունքում գործարանի աշխատողները վճարվում էին աշխատավարձի 2/3-ով։ Ներկայումս կարծես սպառվել է նաև այդ հնարավորությունը։

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանն էլ, Թեղուտի օրինակով, ներկայումս գտնվում է ռուսական կապիտալով աշխատող ՎՏԲ բանկի ենթակայության տակ։

Երեկ աշխատակիցներին հանդիպել է «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը: Նա հայտնել է, որ ապրիլի 20-ին ընկերությունը նամակով դիմել է կառավարությանը, ներկայացրել է պղնձաձուլական գործարանի աշխատելու երեք տարբերակներ: Դրանցից մեկը առաջարկություն է եղել աշխատողների կրճատումների մասին: Երկրորդ տարբերակով ընկերությունը կառավարությանն առաջարկել է թույլատրել, որ համեմատաբար փոքր քանակով մարդիկ աշխատեն գործարանի աղացագնդերի արտադրամասում, և պատրաստակամություն է հայտնել դրա համար կատարել համապատասխան ներդրումներ: Երրորդ տարբերակով, «Էյ-Սի-Փի»-ն կառավարությունից թույլտվություն է խնդրել պղնձաձուլական գործարանը ժամանակավոր՝ առավելագույնը երկու տարով, գործարկելու համար:

Նշենք, որ ժամանակ առաջ էլ ընկերությունը կառավարությունից խնդրել էր թույլատրել 1.5 տարի աշխատել նախկին ստանդարտներով, այսինքն՝ բնապահպանական չափանիշները խախտելով, որից հետո պատրաստակամություն էին հայտնել կառուցել նոր՝ բնապահպանական ստանդարտներին համապատասխան արտադրություն։ Կառավարությունն այս մասով ընդառաջ չի գնացել ընկերությանը, ինչին էլ հաջորդել են այս կրճատումները։

Լուսինե Մեջլումյանը երեկ նշել է, որ այս պահի դրությամբ մոտ 210 մարդ կրճատվում է, երկու ամսից հնարավոր է՝ 80-90 մարդ ևս կրճատվի:

Ակցիայից հետո մասնակիցները մարզպետարանում մարզպետի հետ հանդիպում են ունեցել երեկ։ Հանդիպմանը մասնակից՝ գործարանի արդեն նախկին աշխատակից Արմեն Կիրակոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մարզպետարանում պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտակա օրերը հանդիպում կազմակերպել Ալավերդիում մարզպետի, կառավարության ներկայացուցչի և գործարանի ներկայացուցիչների հետ։ «Մեր նպատակը ոչ թե զուտ գործարանը շահագործելն է, այլ մարդկանց այլընտրանք առաջարկելը։ Կառավարությունից անցած անգամ ասել էին, որ հնարավոր է՝ մոտ 200 հոգու աշխատանքի տեղավորեն Թեղուտի հանքում։ Մեզ համար կարևորը աշխատատեղն է։ Ժողովուրը ուղղակի գործ է ուզում, կապ չունի՝ դա կլինի Ալավերդու գործարանը, Թեղուտը, թե այլ տեղ։ Պարզապես կառավարությունն այս պահին չի կարողանում որոշում կայացնել արտանետումների մասով, որը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի սահմանները»,- ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, որ մինչև նշանակված հանդիպումը առաջիկա օրերին այլևս ակցիաներ չեն լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում