Չնայած Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը ճանաչելուց ԱՄՆ-ի ու այլ արևմտյան կառավարությունների հրաժարվելուն, ԱՄՆ Ազգային աշխարհագրական միության National Geographic Maps ստորաբաժանումը ծրագրում է քարտեզներում Ղրիմը ներկայացնել որպես Ռուսաստանի մաս: Այս մասին հայտնում է USnews.com-ը:
National Geographic-ի գլխավոր աշխարհագրագետ Խուան Խոսե Վալդեսի խոսքով՝ National Geographic Maps-ը քարտեզը պատկերում է դե ֆակտո, այլ ոչ թե այնպես, ինչպես ոմանք կցանկանային:
Սպասվում է, որ տարածաշրջանը Ռուսաստանի կազմում կպատկերվի Պետդումայի կողմից փաստաթուղթը վավերացվելուց հետո:
Պարբերականը նշում է, որ այլ ամերիկյան քարտեզագրական ծառայություններ կշարունակեն Ղրիմը ներկայացնել Ուկրաինայի կազմում:










































