Ղրիմի վարչապետը խոստացել է հանրապետությունն ազատել կոռուպցիայից: Վարչապետ Սերգեյ Ակսյոնովի խոսքերով՝ դա թերակղզուն թույլ կտա հավելյալ ստանալ առնվազն 1 մլրդ գրիվեն (մոտ 3.9 մլրդ ռուբլի)՝ «այն աղբյուրներից, որոնք թաքցրել են նախորդ իշխանությունները»:
«Ես ղրիմցիներին երաշխավորում եմ, որ ոչ մի ստորաբաժանում ոչ մեկից գումարներ չի վերցնի»,- հայտարարել է Ակսյոնովը:
Նա նաև հայտնել է, որ Ղրիմի Հանրապետության կողմից ազգայնացված «Չեռնոմորնավթագազ»-ն ամբողջությամբ ապահովում է թերակղզու՝ բնական գազի պահանջները՝ տարեկան արտադրելով մոտ 1.5 մլրդ խորանարդ մետր գազ:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային, ապա դրա համար ղրիմցիները վճարում են, և ուկրաինական մատակարար ընկերություններին նրանք պարտքեր չունեն:









































