Wednesday, 17 06 2026
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան

Եթե կառավարությունը պաշտոնանկ արվի, ապա հաջորդ գիշեր 2- 3 տասնյակ ՀՀԿ-ականներ կդառնան ԲՀԿ-ականներ. «Առավոտ»

Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականը հատվածաբար. «Եթե ինչ-որ ձևով իրականություն դառնա «ոչ իշխանականների» մինիմում ծրագիրը, և կառավարությունը պաշտոնանկ արվի, ապա հաջորդ գիշեր 2- 3 տասնյակ ՀՀԿ-ականներ կդառնան ԲՀԿ-ականներ։ Նժդեհական ոգին ինչպես արթնացել էր նրանց մեջ, այդպես էլ կքնի, ազգային պահպանողականությունը կմոռացվի մի քանի վայրկյանում։ Մի անձնական խնդիր՝ մաքուր բիզնես։ Այդ օպերացիայի արդյունքում ՀՀԿ-ն կկորցնի մեծամասնությունը խորհրդարանում, ու, հնարավոր է, կսկսվի «թավշյա հեղափոխությունը»։

Այդ հեղափոխությունից հետո ով էլ գա իշխանության, կհայտարարի, որ նախորդ ռեժիմը հանցավոր էր, որ իրենք ստացել են ծանր ժառանգություն, բայց հիմա ամեն ինչ անելու են ժողովրդին այս օրհասական վիճակից հանելու համար։

Ոմանք ասում են՝ այ, եթե լինի խորհրդարանական համակարգ, և իշխանությունը չկենտրոնանա մեկ անձի ձեռքում, ապա վերոհիշյալ համակարգը կփոխվի։ Դրան էլ առանձնապես չեմ հավատում։ Հավատում եմ քաղաքական սերնդափոխությանը։

Երբ ավագ սերնդի բուծած մի կողմից՝ ցինիկ կարիերիստների և մյուս կողմից՝ կաղապարված խունվեյբինների կողքին իրենց տեղը գտնեն զուսպ, կրթված և ծայրահեղություններից զուրկ երիտասարդները։ Պարտադիր չէ. որ նրանք բոլորը դառնան քաղաքական գործիչներ. կարևորն այն է, որ այդ սերունդը գիտակցի, որ իշխանությունը «ընտանիքի հայր» չէ, որը պետք է հոգ տանի իր «զավակ-քաղաքացիների» համար, որ իշխանությունը սիրելու կամ ատելու համար չէ, այլ ժամանակավորապես որոշակի սահմանափակ ֆունկցիաներ կատարելու համար։»,–գրում է թերթի խմբագիրը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում