Աշխարհում առաջին անգամ մարդուն արհեստական շնչափող են փոխվատվաստել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Արհեստական օրգանը պատրաստվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի լաբորատորիաներից մեկում, նանոտեխնոլոգիաների միջոցով:
Այնուհետև այն տեղափովել է Շվեդիա, որտեղ այն պատվել է հիվանդի ողնուղեղից վերցված ցողունային բջիներով: Նշվում է, որ հատուկ պայմաններում արհեստական շնչափող ստանալու համար պետք են հաշված օրեր: Ամենակարևոր պահը հիվանդի շնչափողի ճշգրիտ կառուցվածքը ստանալն է, ինչին օժանդակել է օրգանի եռաչափ նկարը:
Շվեդ 36-ամյա հիվանդի շնչափողի փոխպատվաստման անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ նրա մոտ ուռուցք են հայտնաբերել: Եթե այս վիրահատությունը հաջողությամբ պսակվի, ապա այն մեծ կիրառելիություն կգտնի և հիմք՝ բազմաթիվ կյանքեր փրկելու, քանի որ կենդանի դոնորի անհրաժեշտության այլևս չի առաջանա:











































