Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Հերոսից հակահերոս դարձած Մանվել Գրիգորյանը բարձր գնով վաճառում է պատերազմում իր մասնակցությունը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Մանվել Սեկտորի Գրիգորյանի մասին կարելի էր գրել շատ վաղուց և շատ լուրջ առիթներով. օրինակ, 2000թ., երբ նա դարձավ ԵԿՄ նախագահ, և, փաստորեն, ԵԿՄ-ն եղավ նրա գրաված վերջին տարածքը, քանի որ նրա ղեկավարությամբ ԵԿՄ-ն վերածվեց կիսաանեկդոտային, անատամ, իշխանության կցորդ կառույցի, որից աստիճանաբար հեռացան իսկական երկրապահները` տեղները զիջելով ասֆալտի ֆիդայիներին: Հիմա վստահ կարելի է պնդել, որ ցանկացած մեկ ուրիշ երկրապահ նրանից ավելի արժանապատվորեն կղեկավարեր ԵԿՄ-ն, այո, այդ թվում` Ալբերտ Բազեյանը. նրա «դուխը» հերիքում էր` ողջ ԵԿՄ-ով հանդերձ, կանգնել Ռոբերտ Քոչարյանին ընդդիմացած հայ ժողովրդի կողքին: Հազար անգամ կարելի էր գրել 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո և հիշեցնել, թե ով ով է: Կարելի էր գրել 2008թ., երբ մի ամբողջ ժողովուրդ Ազատության հրապարակում սպասում էր նրա հայտնությանը, որն այդպես էլ չեղավ: Կարելի էր գրել, երբ նա որոշեց հիմա էլ «գրավել» Ազգային ժողովը և գնաց-նստեց զանազան էգ և արու առյուծների ու շուշանների կողքին: Վերջիվերջո, նրա մասին կարելի է գրել ամեն անգամ, երբ պատահաբար լրագրողի է հանդիպում և իր մտքի «ուշունցախառն» գոհարները շաղ տալիս: Բայց մինչև հիմա ինչ էլ որ գրվել է նրա մասին, միշտ հաշվի են առել պատերազմում նրա վաստակը և մի քիչ էլ ներողամիտ հումորով վերաբերվել նրա կերպարին: Եվ` շատ իզուր:

«Ես հաղթանակին հասել եմ իմ մարտական ընկերների սխրանքների գնով», այսինքն, մեկը չի եղել, ասի` Մանվել ջան, հաղթանակին դու չես հասել, այլ ամբողջ ժողովուրդը, նաև` քո սխրանքի գնով:

Հաջորդը. «Հոկտեմբերի 27-ը համայն ժողովրդի վիշտն է: Սա չի նշանակում, որ երկրապահը հրաժարվում է ոճիրի բացահայտման հարցում իր պահանջատիրությունից: Երկրապահը մինչև վերջ հետամուտ է լինելու հանցագործության բոլոր շերտերի բացահայտմանը` գործելով բացառապես օրինականության դաշտում: Երկրապահ կամավորականները հակված չեն համազգային մեծ վշտի հաշվին հեղինակություն վաստակել` գոհացնելով այս կամ այն ուժին»: Տեսնես հիմա ո՞ր փուլում է Մանվելի պահանջատիրությունը: «Ամենաերիտասարդ թոշակառուի» և «Վերջին բոլշևիկի» անձնական գործածության գեներալը նաև հավատացնում է. «Ես այս ժողովրդի զավակն եմ: Պայքարս եղել է իմ ժողովրդի ազատության համար: Գիտակցում եմ, որ մեր պայքարն ավարտված չէ: Ընդհակառակը, շարունակելու եմ իմ գործը, անելիքներ շատ կան»: Աստված հեռու տանի, որովհետև Հայաստանում հազիվ թե գտնվի մարդ, որ այս խոսքերի մեջ սպառնալիք չտեսնի` բոլորը գիտեն, թե Մանվել Սեկտորիչն ինչպես է պայքարում Էջմիածնում, ինչպես է Էջմիածինը «սեկտոր առ սեկտոր» «ազատագրելով» առաջ գնում. քաղաքը նվիրել է տղային` ի տնօրինություն, աղջկան դատավոր է կարգել, տղան «հերոսաբար» ծառայում է բանակում, ճիշտ է` գեներալ հայրիկը հոգացել է, որ բալիկի մատը փուշ չմտնի, և ծառայությունն անցնի պաշտպանության նախարարությունում: Վերջինս, ի դեպ, վաղուց վերածվել է օլիգարխների ու պաշտոնյաների բալիկների «այլընտրանքային զորամասի». համ անունը ծառայություն է, համ էլ ով չգիտե՞, որ դա ծառայություն չէ:

Արցախյան ազատամարտի շատ ու շատ մասնակիցներ այսօր օրվա հացի, դեղի, փողի խնդիր ունեն, նրանք մենակ են մնացել իրենց հիշողությունների և այսօրվա անելանելի վիճակի հետ: Նրանք, ովքեր ժամանակին Մանվելի նման հոտառություն չեն ունեցել, որ մի բան «կպցնեն» ու գլուխները պահեն, այսօր ստիպված իշխանություններից ուշադրություն և արդարություն են պահանջում ոչ միայն իրենց, այլև հուսահատության եզրին հայտնված ողջ ժողովրդի համար: Նրանցից շատերը պատերազմն սկսել են որպես ջոկատի հրամանատար, ազնվաբար կռվել իրենց բաժին կռիվը: Եվ Մանվելը, վստահաբար, չի վաստակել բողոքող կամ լուռ մնացած ազատամարտիկներին «հաթաթա» տալու իրավունքը: Ով` ով, բայց Մանվելը հրաշալի գիտե, որ պատերազմի ժամանակ իրենից պակաս տղաներ չէին, օրինակ, Ստեփանավանի ջոկատի հրամանատար Հրաչը, Նոյեմբերյանի Մուրոն, Իջևանի Ժոկոն, 26-ի Հովոն, հենց նույն Ալբերտ Բազեյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Աֆոն և էլի շատերը: Մանվելը, չեմ ասում` գեներալի, այլ զինվորի պատվի վերջին մնացորդները նետեց գետնին, երբ իջավ Լֆիկին ու Լիսկային իր կողքին մարտնչած ազատամարտիկ ներկայացնելու աստիճանի: Ոչ ոք չի մոռացել, թե ով էր Գորիսում Լիսկան, երբ կար Կոռնիձորի Արոն, կար հետո զոհված Համլետ Քոչարյանը: Չեն մոռացել, որ պատերազմում Լիսկայի մասնակցությունը կապված է միայն Հորադիզի խայտառակության հետ:

Հերոսից հակահերոսի վերածված Մանվել Գրիգորյանն արդեն 20 տարի բարձր գներով վաճառում է պատերազմին իր մասնակցությունը:

Վերջում կուզեի ասել. Վազգենի մոր մոտ գնալդ «տելեվիզրով» նկարել տալուց առաջ հիշեիր, թե ուր ես գնում, թե ում ես պարտական հիմա «կռազի շոֆեր» չլինելուդ համար: Եվ… լեզուդ կուլ տուր, երբ ասում ես. «Հասնում ենք սպարապետ Վազգեն Սարգսյանի երազանքին, ու ժամանակը կգա՝ կանցնենք», որովհետև նաև քո մեղքով է, որ ճիշտ հակառակն է, իսկ այսպիսի Հայաստան միայն դու և քո ասած` «Հայաստանի անդամ» լիսկաները կամ ձեր կուշտ ստրուկները կարող էին երազել:»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում