«Տամպլիերների օրդենի ասպետներ» մեքսիկական թմրակարտելը հավանաբար օգտագործել է մարդկային օրգաններ՝ իրենց ծեսերի անցկացման համար: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում անելով Միչոական նահանգի անվտանգության և համալիր զարգացման հարցերով լիազոր ներկայացուցիչ Ալֆրեդո Կաստիլյոյին:
«Մեր հետաքննության վարկածով՝ թմրամաֆիան մարդու օրգաններ է օգտագործել, այդ թվում նաև՝ սիրտ, հանցախմբի նոր անդամների արարողակարգի համար՝ նրանց ստիպելով ուտել այդ օրգանները»,- հայտարարել է Կաստիլյոն:
Կաստիլյոյի խոսքերով՝ այժմ հետաքննությունն ավելի հավանական է համարում օրգանների օգտագործումը ոչ թե վաճառքի, այլ հենց ծիսակարգի համար:









































