Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ավարտվեց Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկույան 1/8 եզրափակչի «Ռեալ»-«Շալկե» պատասխան հանդիպումը:
Ինչպես առաջին խաղում, այնպես էլ այս խաղում մադրիդցիներին հաջողվեց վստահ հաղթանակ տանել: Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացեց մրցաշարի լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն: 10 րոպե անց գերմանացիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Գոլը իր հաշվին գրանցեց Թիմ Հուլանդ: Երկրորդ խաղակեսում հաջողության հասան միայն «Ռեալ»-ի ֆուտբոլիստները: Նախ 74-րդ րոպեին Ռոնալդուն հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին՝ դառնալով դուբլի հեղինակ, իսկ հաջորդ՝ 75-րդ րոպեին` Ալվարո Մորատան, գնդակն ուղարկելով գերմանական ակումբի դարպասը, դրեց հանդիպման վերջակետը:
Այսպիսով, Մադրիդի «Ռեալ»-ը, երկու խաղերի արդյունքում 9:2 հաշվով հաղթելով «Շալկե»-ին, դուրս է գալիս Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:
«Ռեալ Մադրիդ»-«Շալկե 04»՝ 3:1
գոլերը՝ 1:0 Ռոնալդու (21՛), 1:1 Հոլանդ (31՛), 2:1 Ռոնալդու (74՛), 3:1 Մորատա (75՛)









































