YouTube-ի սեփականատեր Google ընկերությունը տեսահոսթինգի հատուկ տարբերակ է մշակում, որը նախատեսված է 10 և ավելի փոքր տարիքի երեխաների համար: Ինչպես հաղորդում է The Information կայքը՝ ընկերությունը արդեն դիմել է քոնթենտի արտադրողներին` անվտանգ տեսահոլովակներ ստեղծելու համար:
Թե ինչպես կստեղծվի «մանկական» YouTube-ը՝ չի հաղորդվում: Կարծիքներ կան, թե այն առանձին հավելվածի կամ փակ ալիքի տեսքով հանդես կգա, իսկ ծնողները հնարավորություն կստանան հսկել այն, ինչ դտում է երեխան: «Մեծահասակների» համար նախատեսված բովանդակությամբ տեսահոլովակները կֆիլտրվեն: Առայժմ հայտնի չէ, արդյոք այդ կայքում գովազդներ կլինեն, թե ոչ, գրում է hitech.vesti.ru-ն:













































