Մալդիվյան կղզիներից վերադարձած թագավորական զույգը այս տարի առաջին անգամ է միասին ներկայացել հանրությանը: Նրանք այցելել են իռլանդական գվարդիայի առաջին գումարտակ և մասնակցել մարտի 17-ին կայացած շքերթին: Անգլիական Ալդերշոթ քաղաք Ուիլյամը ժամանել էր գումարտակը գլխավորելու համար: Քեյթը իր հերթին պարգևատրել է զինվորներին և սպաներին Սուրբ Պատրիկի տոնի խորհրդանիշով՝ եռատորլուկի ցողուններով:
«Մեզ համար մեծ պատիվ է այստեղ ողջունել Ուիլյամին և Քեյթին»,- հարթակից հայտարարել է հրամանատար Էդ Բոնասը:
Թագավորական զույգը հիասքանչ տեսք է ունեցել: Տոնի կապակցությամբ Ուիլյամը զինվորական համազգեստ է հագել: Քեթրինը խիստ շքերթային հագուստ է ընտրել, գրում է 7days.ru-ն:








































