Վիեննայի դատարանը որոշում է կայացրել ուկրաինացի գործարար Դմիտրի Ֆիրտաշին ԱՄՆ-ին արտահանձնելու մասին, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳ նախարարությանը:
«Մարտի 17-ին Վիեննա քաղաքի դատարանը որոշում է կայացրել Ֆիրտաշին ԱՄՆ-ին արտահանձնելու մասին: Այդ որոշումը կարող է բողոքարկվել ավելի բարձր արտյաններում»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ն տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Եվգենի Պերեբիյնիսը:
Նա ավելացրել է, որ ներկա պահին ուկրաինացի գործարարը Վիեննայում գտնվում է մեկուսարանում և կարող է ազատ արձակվել միայն գրավ մուծելու դեպքում:
Պերեբիյնիսի խոսքերով՝ Ֆիրտաշը հրաժարվել է հանդիպել ուկրաինացի դիվանագետ հետ:
Գործարարի պաշտպանությունը հայտարարել է այդ վճռի բողոքարկման մասին, փոխանցում է gazeta.ru-ն:








































