ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ, երկկողմ հանդիպման արդյունքներով, իրենք պայմանավորվել են նախապատրաստել բանակցող թիմերը: Այս մասին հաղորդում է ВВС News-ը:
Թրամփի խոսքով՝ բանակցողների թիմը կհանդիպի 2-3 շաբաթվա ընթացքում: Նա նաև ընդգծել է, որ ամերիկյան կողմը չի ծրագրում արագացնել դեպքերը ապամիջուկայնացման հարցով երկխոսությունում:
Բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը Հյուսիսային Կորեայի առաջնորդին հրավիրել է Վաշինգտոն: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ այցելությանը չպետք է սպասել մոտ ժամանակներս: