Իսպանիայի հանգստավայրերից մեկում լողավազանում լողալուց հետո բրիտանուհին մահացել է: Կնոջ մոտ սկսվել են ջղաձգումներ, և նրան չեն կարողացել փրկել:
Բժիշկները 45 րոպե փորձել են վերականգնել սրտի աշխատանքը, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են անցել՝ գրում է The Mirror-ը:
Ենթադրաբար, մահացողը հիվանդ է եղել էպիլեպսիայով, և հերթական նոպան տեղի է ունեցել լողավազանում լողալու ժամանակ:
Նշենք, որ այժմ Եվրոպայի շատ երկրներում, այդ թվում նաև Իսպանիայում, անոմալ շոգեր են:










































