Thursday, 25 04 2024
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Սասուն Միքայելյանի խորհրդավոր լռությունը. նա հեռանո՞ւմ է, թե՞ ձեռնոց է նետում

Եռաբլուր պանթեոնում այսօր տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան: Սա առաջին հրապարակային միջոցառումն էր, որին ՔՊ համաժողովից հետո մասնակցել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Վերջինս իր կուսակցության համաժողովում չէր ընտրվել վարչության անդամ, ինչից հետո չի մասնակցում անգամ խորհրդարանի նիստերին, ինչն առիթ էր տվել, որպեսզի ԶԼՄ-ները խոսեն Նիկոլ Փաշինյանի թիմի ու Միքայելյանի հակասությունների, անգամ՝ այն մասին, որ ԵԿՄ նախագահը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը։

Իշխանության ու ՔՊ առաջին դեմքերի արձագանքները՝ սպառիչ պատասխանների փոխարեն, նոր հարցեր են ծնել ու այս թեման դարձել է ներքաղաքական օրակարգի ինտրիգներից մեկը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ պնդել էր, թե տեղեկություն չունի, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը պատրաստվում է մանդատը վայր դնել: Միրզոյանը հերքել էր նաև, որ իր և Սասուն Միքայելյանի հարաբերությունները սրվել են: «Չկա այդպիսի բան: Այո, ակնհայտ է, որ Սասուն Միքայելյանը չի գալիս նիստերին, ինչո՞ւ՝ չգիտեմ, բախում եղե՞լ է՝ ոչ, իմ հարաբերությունները սրվա՞ծ են նրա հետ՝ ոչ, պատրաստվո՞ւմ է մանդատը վայր դնել, թե՞ ոչ՝ բացարձակապես ես 0 տեղեկություն ունեմ այդ մասին»,- ասել էր նա:

Միրզոյանի պատասխանից այդպես էլ ակնհայտ չէր դարձել, թե ինչ է կատարվում կառավարող կուսակցության ներսում, ավելի ստույգ՝ ձևավորվել էր համոզմունք, որ ՔՊ ներսում Սասուն Միքայելյանն այնքան «մեկուսացած» է՝ իր կամքով կամ մյուսների նախաձեռնությմաբ, որ անգամ իսկ տեղեկատվություն չկա հեղափոխության առանցքային դեմքերից մեկի հնարավոր քայլերի մասին։

Այսօր Սասուն Միքայելյանը մի քանի րոպեանոց հարցազրույց է տվել լրագրողներին, սակայն ընդգծված կերպով խուսափել է ներքաղաքական օրակարգից, ներկուսակցական հակասությունների ու իր մանդատի ճակատագրի մասին հարցերից։ Միքայելյանը նշել է, որ այսօր նման թեմաների չի անդրադառնալու: Լրագրողի խնդրանքին, թե բացառություն արեք, Միքայելյանն արձագանքել է. «Բացառություն չեմ անի, ամբողջը կասեմ, կտենաս»:

Ինչո՞վ է պայմանավորված Սասուն Միքայելյանի ներքաղաքական «լռությունը»։

Արդյո՞ք նա համարում է, որ հետհեղափոխական տրանսֆորմացիայի բազմաշերտ գործընթացը նաև իրեն է դուրս դրել քաղաքականությունից ու ԵԿՄ նախագահությունն այն գինն է, որ նրա համար այլևս ավելորդ է դարձնում անգամ պատգամավորական մանդատը։ Առաջին հայացքից՝ այս հարցադրումն արհեստական է թվում, մյուս կողմից՝ խնդիրը կարող է ակտուալացվել, որովհետև ԵԿՄ-ն տակավին ռեբրենդինգի չի ենթարկվել, իսկ իր նախկին ընկալմամբ բացարձակապես չի տեղավորվում հեղափոխական տրամաբանության մեջ։ Այլ խոսքով՝ ապամոնտաժված է հին համակարգը, որի անքակտելի մասն է եղել ԵԿՄ նախկին վերնախավը, իսկ Երկրապահի նոր ղեկավարությունը գուցե ունի իներցիայի ուժով պահպանված ամբիցիաներ, սակայն առկա չեն դրանց ռեալիզացիայի գործնական հարթակներ, մեխանիզմներ։ Այս ճշմարտությունը գուցե Սասուն Միքայելյանը հասկացել է ու իր «ապաքաղաքական» կեցվածքով փորձում է ԵԿՄ-ն դուրս բերել քաղաքականությունից ու վերադարձնել իր նոմինալ առաքելությանը։

Մյուս կողմից՝ դժվար է պնդել, որ Սասուն Միքայելյանի ու Նիկոլ Փաշինյանի թիմի հակասությունները պայմանավորված են Երկրապահի գործոնով, մանավանդ, որ դրանք հաջորդեցին Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, որոնց ավարտից հետո Կոտայքի ՔՊ-ական մարզպետն իրենց պարտությունն, ըստ էության, «դուրս գրեց» Միքայեյանի պասիվության վրա։ Եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ, ապա ՔՊ վերջին համաժողովում Սասուն Միքայելյանի դեմ իսկապես «դավադրություն» է կազմակերպվել՝ անկախ կուսակցական լիդերների հավաստիացումներից։

Անկեղծորեն՝ ինչ-որ մեկը պատկերացնո՞ւմ է մի իրավիճակ, որ Սասուն Միքայելյանն, ով, ի դեպ, խորհրդարանական վերջին ընտրություններում ռեյտինգային թեկնածուների մեջ առաջատարն էր ամբողջ երկրում, ՔՊ վարչության անդամ չընտրվի՝ առանց ուղղորդված քվերակության։ Դժվար է նման բան պատկերացնելը, մանավանդ մի կուսակցության պարագայում, որը՝ Նիկոլ Փաշինյանից բացի, չունի խարիզմատիկ լիդերներ։

Այս տրամաբանությունը հուշում է, որ ՔՊ-ում ֆորմալիստական ժողովրդավարության քողածածկույթի հետևում իրականում որոշել են «պատժել» Միքայելյանին, ինչն, այս պարագայում, որևէ աղերս չունի իրական ժողովրդավարության հետ ու հիշեցնում է նախորդ երկու տասնամյակի «ֆիլտրումները», երբ համակարգից հեռացվում էին մարդիկ, ովքեր ինքնուրույնության որոշակի ռեսուրս ունեն ու կարող են «հնազանդ» չլինել Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին։

Գործող իշխանության մեջ կամ ՔՊ վերնախավում, Նիկոլ Փաշինյանից բացի, ինքնաբավության որոշակի ռեսուրս ունի միայն Սասուն Միքայելյանը, որն իր այսօրվա կարգավիճակի համար համար ամենևին էլ պարտական չէ բացառապես վերջին հեղափոխությանը կամ «քայլելուն»․ նա, համենայն դեպս, ունի լեգենդար հրամանատարի հետագիծ, եղել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի համաժողովրդական շարժման նշանային դեմքերից մեկը։

Գուցե հենց այս հանգամանքը չի «ներվում» Սասուն Միքայելյանին, ով չի տեղավորվում մեկ անձի բացարձակ իշխանությունն ընդունող «համաչափ քայլողների» բանակում։

Դժվար է հիմա ստույգ պնդել, թե որն է ճշմարտությունը, մանավանդ ԵԿՄ նախագահը խոստացել է «ամբողջը ասել»՝ թերևս բազմակետերով ուրվագծելով ինտրիգի շարունակությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում