Tuesday, 09 06 2026
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv

Մոսկվան առաջարկ է պատրաստում Ղարաբաղի վերաբերյալ

Независимая газета-ում հրապարակվել է Սոհբետ Մամեդովի «Մոսկվան առաջարկ է պատրաստում Ղարաբաղի վերաբերյալ» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Այսօր կարճատև աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Բաքվում նա բանակցելու է երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում պլանավորված է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոտեցումները։

Սակայն, ինչպես կարծում է քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն, Լավրովի այցի գլխավոր նպատակը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների նոր հանդիպման կազմակերպումն է։

Լավրովի այցը պլանավորված չէր, ինչի համար էլ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ստիպված եղավ անհապաղ ընդհատել իր շրջագայությունն Իտալիայում ու Ֆրանսիայում և վերադառնալ Բաքու։ Այնուամենայնիվ, Մամեդյարովին հաջողվեց իրականացնել այդ այցերի հետ կապված ծրագրի հիմնական կետերը։ Մասնավորապես, Փարիզում նրան հաջողվեց հանդիպել իր ֆրանսիացի գործընկեր Ալեն Ժյուպենի հետ և քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, ինչպես նաև Ֆրանսիայի նոր առաջարկները։

Սերգեյ Լավրովի հետ ներկայիս, ինչպես նաև ավելի վաղ Մոսկվայում Լավրովի ու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում։ Հայտնի է, որ Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարինումը մեկ այլ կառույցով համարում է ոչ նպատակահարմար, քանի որ դա «խնդրի էությունից միայն շեղում է ուշադրությունը»։

Ընդ որում, փորձագետները չեն բացառում, որ Մոսկվան նոր առաջարկներ կանի Բաքվին ու Երևանին։ Բացի այդ, պետք է ուշադրություն դարձնել նրա վրա, որ հունիսի 24-ին տեղի ունեցած կազանյան հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոչ թե դադար (թայմ-աութ) են վերցրել, ինչպես որ պատահում էր նախկինում, այլ՝ որոշել են ինտենսիվացնել բանակցային գործընթացը։

Այդ դիրքորոշմանն ամբողջովին աջակցեց նաև ԵՄ-ը, որի արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը չորեքշաբթի օրը հաստատեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵՄ-ն աջակցում է Ռուսաստանի և անձամբ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդական դերին։ Էշթոնի խոսքերով՝ Օբամայի, Մեդվեդևի ու Սարկոզիի դովիլյան հայտարարությունը խոսում է նրա մասին, որ եկել է համաձայնագրին հասնելու ժամանակը, որի բացակայությունը կասկածի տակ է դնում կողմերի պարտավորությունները.

«Երկու երկրների միջև հարաբերությունները բարդ են։ Համանախագահներն ամբողջովին իրազեկում են ինձ և արտաքին քաղաքական գործունեության եվրոպական ծառայությանը իրենց կատարած աշխատանքի և այն բարդությունների մասին, որոնց հետ նրանք ստիպված են լինում բախվել։ Չնայած դրան՝ կողմերը պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը մինչև տարեվերջ համաձայնագրին հասնելու համար։

Էշթոնի այս խոսքերից կարելի է եզրակացնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն այլևս մտադիր չեն տանել հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնեցման գործընթացի հետագա դանդաղեցումը, և ցանկանում են տվյալ գործընթացն ավարտել այս տարում։ Ադրբեջանցի վերլուծաբանների կարծիքով՝ միջնորդների այդ շտապողականությունը հասկանալի է. հաջորդ տարի բանակցային գործընթացում ներգրավված մի շարք երկրներում սկսվելու են ընտրություններ, ինչը կնվազեցնի ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ հետաքրքրվությունը։

Հենց այդ համատեքստում պետք է հասկանալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի չպլանավորված այցը Բաքու, որի նպատակը, Մուբարիզ Ահմեդօղլուի կարծիքով, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների նոր հանդիպման նախապատրաստումն է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում