Բրիտանական թագավորական ընտանիքը հաշվետվություն է ներկայացրել իր ճանապարհածախսերի համար։ Ուղևորությունների ընդհանուր արժեքը 2․7 մլն ֆունտ սթեռլինգ է կազմել (շուրւ 3․5 մլն դոլար)։ Սակայն այդ գումարի կեսը կազմում են արքայազն Չարլզի ծախսերը, գրում է Express-ը։
Վերջին տարում արքայազն Չարլզի տրանսպորտային ծախսերը 1․2 մլն ֆունտ սթեռլինգի են հասել (1․5 մլն դոլար) 1․33 մլն ֆունտի (1․7 մլն դոլար)։
Արքայազն Չարլզի համար ամենագայթակղիչը գնացքով ուղևորություններն են, որոնցից յուրաքանչյուրը 20 հազար ֆունտ սթեռլինգ է կազմել։ Հարկատուների համար 141 հազար ֆունտ սթեռլինգ է արժեցել արքայազնի և տիկնոջ՝ Կամիլայի ուղևորություն Կուբա։ Արևմտյան Աֆրիկա նրան ուղևորությունն արժեցել է 216 հազար ֆունտ սթեռլինգ։











































