Ազատականները պարզապես չեն կարող ինչ-որ բան թելադրել, քանի որ նրանք դա անդադար արել են վերջին տասնամյակների ընթացքում։ Financial Times պարբերականի հետ հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ ժամանակակից, այսպես կոչված, «ազատական գաղափարը» պարզապես սպառել է իրեն։ Պուտինի կարծիքով՝ այն բախվել է բնակչության ճնշող մեծամասնության շահերի հետ։
Նա հավելել է, որ ՌԴ-ի արևմտյան գործընկերները խոստովանել են, որ դրա որոշ տարրեր անիրական են։