Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

«Լիդիան Արմենիան» անհաջող փորձեր է անում՝ ցույց տալու, որ դեռ գոյություն ունի. ընկերությունը դատի է տվել ոստիկանությանը

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել ոստիկանության դեմ՝ ի դեմս Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի, ընկերության օրինական տիրապետության ներքո գտնվող Երևան-Մեղրի մայրուղուց Ջերմուկ տանող ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրի մոտ մեծ շրջադարձից աջ կադաստրային ծածկագրով հողատարածք և Երևան-Մեղրի մայրուղուց Ջերմուկ տանող ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրի մոտ կոնկրետ ծածկագրերով հողատարածքներ կատարված ներխուժումը վերացնելուն պարտավորեցնելու պահանջով: Հայցադիմումն արդեն մուտք է եղել դատարան և մակագրվել դատավոր Հրաչ Այվազյանին:

Հիշեցնենք, որ արդեն մեկ տարի է՝ ակտիվիստներն ու համայնքների բնակիչները խափանել են Վայոց ձորի մարզում ընդերքօգտագործման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությունը: Նրանք փակել են հանքավայրի տեղամաս տանող ճանապարհը և թույլ չեն տալիս շարունակել հանքավայրի շահագործմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները:

«Լիդիան»-ը պնդում է, որ Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով ընկերությունը հսկայական վնասներ է կրել և շարունակում է կրել:

Նմանատիպ հայցադիմում ընկերությունը ոստիկանության դեմ ներկայացրել էր նաև 2018թ. սեպտեմբերին՝ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և կոնկրետ կոորդինատներով անշարժ գույքի տարածք կատարված ներխուժումը վերացնելուն պարտավորեցնելու պահանջով:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 10-ին Վարչական դատարանը բավարարել էր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հայցադիմումը և որոշել էր պարտավորեցնել ոստիկանությանը վերացնելու հայցվորին սեփականության իրավունքով պատկանող կոնկրետ կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները: Դրանից հետո «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն տարածեց, որ ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Լիդիանի»՝ պարտավորեցնելու ՀՀ ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով «Լիդիանի» ազատ մուտքը Ամուլսարի տարածք:

Մինչդեռ «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, իրավաբան, բնապահպան Նազենի Վարդանյանի խոսքերով՝ այդ վճիռն իրականում իրենից ոչինչ չէր ներկայացնում, քանի որ բողոքող բնապահպաններից ոչ ոք հայցադիմումում, ապա նաև դատարանի որոշման մեջ նշված կոորդինատներով տարածք չի ներխուժել, որևէ ներխուժում առհասարակ չի իրականացվել։ «Հայցադիմումում, որը բավարարվել էր, նշված էր՝ պարտավորեցնել ոստիկանությանը վերացնել իրենց տարածք կատարված ներխուժումները։ Իրենց տարածք ոչ ոք չի ներխուժել՝ ո՛չ նշված կոորդինատներով, ո՛չ էլ սեփականության իրավունքով նրանց պատկանող տարածք։ Տղաները այդ տարածքից դուրս են, և երբևէ նրանց տարածք ներխուժման փորձ չի կատարվել»,- ավելի վաղ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր Վարդանյանը՝ հավելելով, որ այդ հայցադիմումում և դատարանի որոշման մեջ ճանապարհ բացել-փակելու մասին խոսք չկար։ Իսկ այդպես ներկայացնելով, թե իբր դատարանը ոստիկանությանը պարտավորեցրել է տղաներին դուրս հանել այդ տարածքից և բացել հանքավայր տանող ճանապարհը, մանիպուլյացիա է իրենց կողմից, հերթական անգամ մարդկանց ապակողմնորոշելու փորձ։ «Հստակ գրված է՝ «Լիդիանի» սեփական տարածք ներխուժումը վերացնել, բայց դեռ հարց է, թե ով է ներխուժել։ Իսկ թե համայնքին պատկանող հողի վրա ով կնստի, ով ճանապարհ կփակի, դա արդեն «Լիդիանի» գործը չէ»,- ասաց տիկին Վարդանյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը կարող էր հանգիստ բողոքարկել այս որոշումը՝ պնդելով, որ ստուգում չի եղել, պարզելու համար, որ ներխուժում չի եղել։ Իսկ եթե ներխուժում չի եղել, ապա վերացնելու ոչ մի բան չկա։

«Հայկական բնապահպանական ճակատ»-ի անդամ, աշխարհագրագետ, բնապահպան Լևոն Գալստյանն ասաց, որ ներկայումս տեղում գտնվողներից ոչ ոք «Լիդիանի» տարածքում չէ։ Նախկինում այդ տարածքում տեղադրված որոշ ժամանակավոր տնակներից մեկ-երկուսը մեկ-երկու մետր նրանց վարձակալած տարածքում է եղել, որից հետո տնակները տեղափոխվել են և դրվել ճանապարհի եզրին։ «Իսկ դուք ինձնից լավ գիտեք, որ միջպետական ճանապարհները երկու կողմից 6 մետր մակերեսով չեն կարող պատկանել ոչ մեկին։ Իսկ ժամանակավոր տնակները դրված են այդ տարածում։ Իսկ թե հիմա ինչ են ուզում, ես չգիտեմ։ Ինձ ասացին, որ հիմա էլ ինչ-որ թուղթ են ցույց տվել, թե մի հատվածում ճանապարհնել է իրենցը, բայց չեմ կարող ասել՝ իրականում նման թուղթ կա, թե ոչ։ Իսկ եթե կա, ապա ով է դա իրենց տվել»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից, միանշանակ է, որ տեղի բնակչության 90 տոկոսը դեմ է, որ այդ տարածքում որևէ հանքավայր շահագործվի, իսկ որոշ մարդիկ դեռ չեն ուզում դա հասկանալ։ Իսկ «Լիդիանի» այս գործողությունները անհույս փորձ է՝ ցույց տալու, որ իրենք դեռ կան, պայքարում են հանքավայրի շահագործման համար, որ միջազգային ներդրողները իրենց փողերը չկտրեն։

«Բայց ՀՀ կառավարությունն էլ պետք է հասկանա, որ տեղի բնակչությունն էլ, բնապահպաններն էլ, ողջամիտ մարդիկ դեմ են ցանկացած վայրում մետաղական հանքավայր շահագործելուն։ Մոտ 8 համայնքի բնակիչներ հանրագրեր ներկայացրին, որ դեմ են իրենց համայնքում մետաղական հանքավայր շահագործելուն։ Ավագանիները հաստատել են այդ հանրագրերը, որը ուղիղ ժողովրդավարության դրսևորում է։ Սա պետք է միանշանակ հասկանալ»,- եզրափակեց Լևոն Գալստյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում