Sunday, 12 05 2024
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին

ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է Մուշեղ Սաղաթելյանի գործով ՀՀ գլխավոր դատախազի բողոքը

ՀՀ վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել է 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008-2009թթ. կայացրած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու ՀՀ գլխավոր դատախազի բողոքը (նաև պաշտպաններ Ս.Սաֆարյանի և Վ.Գրիգորյանի բողոքը՝ մասնակիորեն), և բեկանել է դրանք՝ գործն ուղարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Հիշեցնենք, որ 2008թ. հոկտեմբերի 23-ի դատավճռով Մուշեղ Սաղաթելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչվել է մեղավոր և ենթարկվել տուգանքի և հինգ տարի ժամկետով ազատազրկման։

Մուշեղ Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով 2008թ. նախագահական ընտրություններից հետո Երևան քաղաքում իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, 2008թ. մարտի 1-ին` առավոտյան «Ազատության» հրապարակում, ապա ավելի ուշ Արշակունյաց պողոտայում, չենթարկվելով ոստիկաննության աշխատակիցների օրինական պահանջներին, հրելու, քաշքշելու և ոտքով հարվածելու եղանակով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ և փախուստի փորձ կատարել: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ կրելու համար:

Դատավճիռը 2008թ. դեկտեմբերի 10-ին Մ. Սաղաթելյանի պաշտպանի կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը մերժվել էր։ Իսկ 2009թ. մարտի 10-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը առանց քննության էր թողել պաշտպանական կողմի ներկայացրած վճռաբեկ բողոքը:

2018թ. սեպտեմբերի 20-ին «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերոնշյալ քրեական գործով ներկայացված գանգատի քննության արդյունքում կայացված վճռով արձանագրել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներով նախատեսված (խոշտանգումների արգելման, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների և միավորման ազատության) իրավունքների խախտում: ՄԻԵԴ այս որոշումն ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 20-ին, ինչը որպես նոր հանգամանք, հիմք ընդունեով ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել էր վճռաբեկ բողոք:

ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ գլխավոր դատախազի բողոքի բավարարման որոշումը պատճառաբանական մասում հիմնավորելիս, ի թիվս այլնի՝ վկայակորչել է Մուշեղ Սաղաթելյանի՝ հավաքների ազատության իրավունքի խախտման վերաբերյալ «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:

Համաձայն դրանց՝ Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ տեղի է ունեցել դիմումատուի՝ (Մ. Սաղաթելյանի) խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտություն՝ ինչպես ցույցի ցրման, այնպես էլ նրա նկատմամբ քրեական հետապնդման, կալանավորման և դատապարտման մասով: Մասնավորապես ԵԴ-ն «վճռել է», որ Ազատության հրապարակում անցկացված հավաքը խաղաղ է եղել, իսկ Կառավարությունը չի ներկայացրել որպես պաշտոնական մոտեցում ներկայացված՝ հավաքի ոչ խաղաղ բնույթը հիմնավորող ապացույցներ։

Միաժամանակ ԵԴ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ հավաքի մասնակիցների դեմ իրականացված լայնածավալ գործողությունները, որում ներգրավված են եղել ոստիկանության մի քանի հարյուր ծառայողներ և հատուկ նշանակության ստորաբաժանումներ, պլանավորելու և կազմակերպելու համար ակնհայտորեն ավելի երկար ժամանակ է պահանջվել, քան 24 ժամից պակաս ժամանակահատվածը՝ որը պնդել են ՀՀ իշխանությունները՝ նշելով, թե հավաքի մասնակիցների մոտ զենքի առկայության մասին հետախուզական տեղեկությունները ոստիկանության կողմից ստացվել են գործողության նախորդ օրը, 2008թ. փետրվարի 29-ին։

Ելնելով դրանից, ինչպես նաև քրեական գործի նյութերից՝ ԵԴ-ն եզրահանգել է, որ ոստիկանության գործողությունների միակ նպատակը եղել է անհիմն և չափից ավելի ուժ օգտագործելով Ազատության հրապարակում անցկացվող հավաքը ցրելը, իսկ ոստիկանական գործողությունը զենքերի առկայության ստուգմամբ պատճառաբանելը բացատրել է հիմնականում հավաքը ցրելու և հետագայում հավաքների անցկացումը կանխելու իրական նպատակը քողարկելու կամ առնվազն չբացահայտելու միտումնավոր փորձով:

ՀՀ վճռաբեկ դատարանը վկայակոչել է նաև այդ գործով ԵԴ-ի կողմից արվող եզրահանգումը, որ առանց բավարար հիմնավորման և ակնհայտորեն առանց ցրելու մասին նախազգուշացման, ինչպես նաեւ չհիմնավորված և չափից ավելի ուժի օգտագործմամբ Ազատության հրապարակի հավաքը ցրելն անհամաչափ միջոց է եղել, որն իշխանությունների կողմից հավաքների ազատությունը սահմանափակելիս անցել է ողջամտության սահմանները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում