Այսօր՝ հունիսի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Շատ անձինք հին մեքենաների ավտոպահեստամասերը օգտագրծում են առևտրային նպատակներով և այդ մեքենաների թափոնները հայտնվում են ճանապարհներին, սարերում, ձորերում: Այս նախագիծը կազմելիս դուք չե՞ք ակնկալել, որ այն կարող է ունենալ նաև բնապահպանական նշանակություն, և մենք կլուծենք այդ թափքերի խնդիրը, որը դարձել է աղբի հստակ հիմնախնդիր»,- դիմելով էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Քանի՞ նմանատիպ թափք է հավաքվել տեղական արդյունաբերական ընկերությունների կողմից»,- հարցրեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































