Այսօր՝ հունիսի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ինչպես նշեց Անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը՝ կամաց-կամաց շրջանառությունից հանվելու են սեփականության մասին հին վկայականները:
«Նախատեսում ենք 2023 թվականին հրաժարվել որևէ թղթային արխիվի պահպանումից»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:











































