«Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Մանոլո Սանչիսն իր կարծիքն է հայտնել «արքայական ակումբ»-ի` «Բարսելոնա»-ի դեմ առաջիկա հանդիպման մասին:
Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում Կարլո Անչելոտիի սաները հանդիպում կանցկացնեն կատալոնացիների հետ: Խաղը կկայանա «Սանտիագո Բերնաբեո»-ում:
«Եթե «Ռեալ»-ն առավելության հասնի «Բարսելոնա»-ի դեմ խաղում, ապա դա ծանր հարված կլինի կատալոնական ակումբի համար: Բայց պետք չէ մոռանալ, որ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսի հավակնորդ են երեք, ոչ թե երկու թիմեր: «Ատլետիկո»-ն նույնպես գերազանց խաղ է ցուցադրում ընթացիկ մրցաշրջանում:
Այնպես որ, անգամ «Ռեալ»-ի հաղթանակի դեպքում «Ատլետիկո»-ն կշարունակի պայքարը: Իսկ եթե «Ռեալ»-ը պարտվի, պայքարը կշարունակվի երեք թիմերի միջև»,- ասել է Սանչիսը:









































