Thursday, 25 06 2026
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես

Հայաստանն ու ԱՄԷ-ն ընդլայնում են կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի կառավարական հարցերով գործադիր նախագահ, Շարժայի էմիր Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմիի ընտանիքի ներկայացուցիչ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացրեցին նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման առանցքում Հայաստանի Հանրապետության և Շարժայի Էմիրության միջև նախարարության մանդատի ներքո գտնվող ոլորտներում համագործակցության հաստատումն էր՝ հատկապես նորարարական տեխնոլոգիաների կիրառման համատեքստում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով Շարժայի պատվիրակությանը, ընդգծել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Հայաստանի Հանրապետությունն ավանդաբար ջերմ, բարեկամական հարաբերություններ ունի:

«Մեր հարաբերությունները զարգանում են ամենատարբեր ոլորտներում ու ուղղություններով։ Վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ են ընթանում կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը խթանելու ուղղությամբ, իսկ մշակույթում և սպորտում գործակցության հեռանկարները նույնպես խոստումնալից են»,-նշել է նախարարը։

Շարժայի կառավարական հարցերով գործադիր նախագահ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին իր հերթին նշել է, որ Շարժան համարվում է մշակույթի և կրթության կենտրոն:

«Այսօր Շարժան ուսանողների քանակով ամենամեծ էմիրությունն է։ Մենք աշխատում ենք Շարժան՝ որպես նորարարությունների կենտրոն զարգացնելու ուղղությամբ, մեծ ներդրումներ են արվում այդ ոլորտում, և Հայաստանի հետ փորձի փոխանակման լայն հնարավորություններ ենք տեսնում»,-ասել է Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայերենից արաբերեն և արաբերենից հայերեն գրքերի թարգմանության հնարավորությունները։ Համագործակցության մյուս ուղղությունը նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման գործում համատեղ աշխատանքի իրականացումն է թե՛ մասնագետների փոխանակման ծրագրերի, թե՛ միջազգային կազմակերպություններում համագործակցության միջոցով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանում, մասնավորապես Մատենադարանում, արաբական մշակույթի վերաբերյալ լուրջ գիտելիք կա կուտակված, և հայկական կողմը պատրաստ է թվայնացնել այդ գիտելիքն ու փոխանցել արաբ մասնագետներին՝ ուսումնասիրությունների նպատակով։ Հանդիպման ընթացքում նախարարը հիշատակել է Երևանի պետական համալսարանում գործող Արաբագիտության ամբիոնի մասին՝ ընդգծելով, որ Արաբական Միացյալ Էմիրությունները կարելի է ընդգրկել այն երկրների ցանկում, ուր այցելում են հայ ուսանողներն արաբերենի իրենց գիտելիքները խորացնելու նպատակով։ Շարժայի կառավարական հարցերով գործադիր նախագահ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին, իր հերթին, նույնպես կարևորել է Հայաստանում արաբերենի ուսուցանումը՝ նշելով, որ պատրաստ են այս հարցում ամենալայն աջակցություն ցուցաբերել հայկական կողմին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում