Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան գովեստի խոսքեր է հղել «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի հասցեին:
Սաբելյան կարծում է, որ վնասվածքից ապաքինվելուց հետո նա կրկին բարձրակարգ խաղ է ցուցադրում:
«Կա կարծիք, որ Մեսսիի համար դժվար կլինի ավելի լավ խաղ ցուցադրել, բայց նա հակառակն է ապացուցում: Ոչ ոք չգիտի՝ որն է այս բացառիկ ֆուտբոլիստի հնարավորությունների սահմանը:
Մեսսիին պետք է կատարյալ ազատություն տալ խաղադաշտում: Ամենակարևորն այն է, որ նա իրեն լավ զգա»,- հայտարարել է Սաբելյան:










































