ARM պրոցեսորային ճարտարապետությամբ CUBESTORMER 3 ռոբոտը ռեկորդ է սահմանել՝ Ռուբիկ կուբիկը հավաքելով 3.253 վայրկյանում:
Ռեկորդը, որը հավակնում է Գինեսի գրքում ներառվելուն, իրականացվել է Բիրմինգհեմում (Միացյալ թագավորություն), Big Bang Fair տեխնոլոգիական տոնավաճառի ժամանակ, որի հիմնական մասնակիցները երիտասարդ ինժեներներն ու գիտնականներն են:









































