Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար հարձակվող Ուգո Սանչեսը համարվում է Իսպանիայի Լա Լիգայի պատմության մեջ լավագույն ռմբարկուն: Մեքսիկացին խփել է 234 գոլ (1981-1994թթ): Նա խաղացել է «Ռեալ»-ի, «Ատլետիկո»-ի ու «Ռայո Վալեկանո»-ի կազմերում
Սանչեսին 1 գոլով է զիջում Լիոնել Մեսսին՝ խփելով 233 գոլ (2004 թվականից մինչև հիմա): Ընթացիկ մրցաշրջանում ևս 2 գոլ խփելու պարագայում արգենտինացին հերթական ռեկորդը կսահմանի:
Առաջին եռյակը եզրափակում է «Ռեալ»-ի մեկ այլ լեգենդար հարձակվող՝ արգենտինացի Ալֆրեդո դի Ստեֆանոն՝ 227 գոլով (1953-1966թթ): Դի Ստեֆանոն հանդես է եկել «Ռեալ»-ի ու «Էսպանյոլ»-ի կազմերում:








































