Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչը կարծում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի հետ Լա Լիգայում կայանալիք առաջիկա խաղում Կարլո Անչելոտիի սաները ֆավորիտ են:
Հիշեցնենք, որ խաղը կայանալու է Պրիմերայի 29-րդ տուրի շրջանակներում, մարտի 24-ին՝ Երևանի ժամանակով 24:00-ին:
« «Ռեալ»-ն այդ մրցավեճի ֆավորին է այն բանի շնորհիվ, որ ունի ավելի շատ միավորներ: Բացի այդ, թիմի խաղը տպավորիչ է:
Բայց այդ հանդիպմանն իսկապես պետք է լավ խաղալ, քանի որ մրցավեճի արդյունքում կարող է վճռվել ամբողջ առաջնության ելքը: Թիմերը պետք է ներդնեն իրենց ամբողջ ուժերը»,- հայտարարել է Միյատովիչը:









































