Saturday, 20 06 2026
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը պետք է վերականգնվի. ինչ ռիսկեր կան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը պատրաստվում է առաջիկայում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերում է արտերկրում բնակվող մեր հայրենակիցների ընտրական իրավունքի վերականգնմանը։

Հիշեցնենք, որ 1999 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքով՝ բոլոր  սփյուռքահայերը, ովքեր ունեին ՀՀ անձնագիր, մասնակցում էին Հայաստանում տեղի ուենցող ընտրություններին։ Օրինակ՝ արտերկրում բնակվող մեր հայրենակիցները մասնակցել են  1999 թվականի  խորհրդարանական ընտրություններին, որից հետո 2003-ին՝ խորհրդարանական ու նախագահական ընտրություններին, ապա 2005 թվականին մասնակցել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։ Դրանից հետո արդեն  2011-ին Ընտրական օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ, և 51 հոդվածը, որը սփյուռքահայերին տալիս էր ընտրելու իրավունք, պարզապես հանվեց ԸՕ-ից։

Ներկայումս պատգամավորն առաջարկում է առանց խմբագրման 51 հոդվածը պարզապես ավելացնել ԸՕ-ում։ Այս նպատակով Արման Բաբաջանյանը նախօրեին հանդիպել է ՀՀ-ում Սփյուռքի հարցերով նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ, քննարկել հարցը։

Առաջիկայում այդ հարցի հետ կապված պատգամավորը պատրաստվում է նաև գրավոր հարցում ուղարկել Սինանյանին և պատասխանն ստանալուն պես սկսել պրոցեսը։ Բացի Սինանյանի հետ խորհրդակցելուց՝ Բաբաջանյանը այս հարցի հետ կապված զրուցել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ, ով ևս խոստացել է հարցին մանրամասն ծանոթանալուց հետո դիրքորոշում հայտնել։

Հիշեցնենք, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցների ընտրական իրավունքի վերադարձման անհրաժեշտության մասին նախօրեին խոսել էր փաստաբան Նորայր Նորիկյանը։ «2011թ. մայիսի 26-ին ընդունված Ընտրական օրենսգրքով առաջին անգամ սահմանվել է, որ քվեարկությունն անցկացվում է միայն ՀՀ տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում՝ բացառությամբ դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամների, ովքեր կարող էին մասնակցել համապետական ընտրություններին՝ քվեարկելով էլեկտրոնային եղանակով: Ըստ էության, նշված կարգը սահմանված է նաև 2016թ. ընդունված և ներկայումս գործող «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, մի տարբերությամբ, որ գործող Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով այդ եղանակով կարող են ընտրել նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները, ինչպես նաև ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց՝ արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների՝ ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցներն ու նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի ընտրելու իրավունք ունեցող անդամները: Կարելի է ենթադրել, թե քաղաքական ինչ շարժառիթներով ու հիմնավորումներով է ժամանակին այսպիսի իրավակարգավորում սահմանվել, բայց կարծում եմ, որ նոր իրողությունների պայմաններում, երբ օրակարգից դուրս է եկել ընտրակեղծիքներով ընտրությունների ելքը կանխորոշող տխրահռչակ ձեռագիրը, ժամանակն է վերացնելու մեր հարյուր հազարավոր քաղաքացիների ընտրելու իրավունքը արհեստականորեն սահմանափակող իրավակարգավորումները, առավել ևս, որ դրանք, իմ խորին համոզմամբ, հակասում են ՀՀ Սահմանադրության 29-րդ, 40-րդ և 48-րդ հոդվածներին»,- կարծում է Նորիկյանը՝ հավելելով, որ  վկայակոչված սահմանադրական նորմերի համակողմանի վերլուծությունից հետևում է, որ տասնութ տարին լրացած ՀՀ քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք:  Եվ միայն այն հանգամանքը, որ նրանք քվեարկության օրը չեն գտնվում ՀՀ տարածքում, ըստ փաստաբանի, բավարար չէ նրանց ընտրության իրավունքը սահմանափակելու՝ այն պարզ պատճառաբանությամբ, որ յուրաքանչյուր ոք ունի ՀՀ-ից դուրս գալու իրավունք, հետևաբար տվյալ իրավունքից օգտվելու հանգամանքը չի կարող սահմանափակել մեկ այլ կարևոր՝ ընտրելու իրավունքը, անկախ նրանից, թե քվեարկության օրը ՀՀ քաղաքացին որտեղ է գտնվում:

«Ավելի՛ն, գործող իրավակարգավորումները կարող են հիմք դառնալ խոսելու խտրականության կոնկրետ դրսևորման մասին, ինչը Սահմանադրությամբ արգելվում է, քանի որ միայն դիվանագիտական ծառայություն անցնող կամ վերջինիս ընտանիքի անդամ հանդիսանալու, կամ օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողի կարգավիճակ ունենալու հանգամանքը չի կարող հանդիսանալ որպես առավելություն՝ ընտրելու իրավունքից օգտվելու համար: Եվ այժմ, եթե մենք իսկապես ցանկանում ենք փոխել մեր պետության որակը, իսկապես խթանել հայրենադարձությունն ու կրկնապատկել մեր բնակչության թիվը, որի մասին ՔՊ համագումարի ժամանակ խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուրեմն պետք է հնարավորություն տանք ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր տարիներ շարունակ բնակվում են արտերկրում, «վերաինտեգրվելու» Հայաստանին։ Սահմանափակելով նրանց ընտրելու իրավունքը՝ մենք ոչ միան իրավական առումով, այլև հոգեբանորեն կտրել ենք նրանց Հայաստանի Հանրապետությունից»։

Նորիկյանի խոսքով՝ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին նրանց ընտրական իրավունքը վերադարձնելու քայլը շատ կարևոր ուղերձ կլինի նրանց: Նրանք կհասկանան, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում ու արժևորում է նրանցից յուրաքանչյուրին, որ նրանց մասնակցությունը Հայաստանի հանրային կյանքին չափից դուրս անհրաժեշտ է, որ նրանց կամարտահայտությունը և ձայնը շատ կարևոր է Հայաստանի ապագան կերտելու համար:

«Վերականգնելով այս հնարավորությունը՝ մենք ապահովում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների թեկուզև հոգեբանական կապը հայրենիքի հետ՝ նրանց մասնակից դարձնելով մեր պետության կառուցման պատասխանատվությանը, ինչը կարող է խթանել նրանց հնարավոր վերադարձին: Եվ եթե իսկապես մենք քաղաքացու հայրենադարձությունը դիտարկում ենք որպես առաջնահերթություն, ուրեմն ամենից առաջ պետք է վերադարձնել նրանցից խլված իրավունքը: Սա իսկական բեկում կլինի մեր հանրային կյանքում՝ հնարավորություն ստեղծելով կառուցելու որակապես նոր հասարակություն ու պետություն»,- ասաց Նորիկյանը՝ հավելելով, որ այդ փոփոխությունից հետո կարելի է ժամանակի ընթացքում սահմանադրական փոփոխությունների միջոցով արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին տալ նաև ընտրվելու հնարավորություն՝ պայմանով, որ ընտրվելու ցանկության դեպքում նրանք ընտրություններից առնվազն երեք տարի առաջ ընտանիքով պետք է մշտական բնակության վերադառնան Հայաստանի Հանրապետություն:

Հեղափոխությունից հետո Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վրա աշխատած Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին ընտրական իրավունքը վերադարձնելու առաջարկին՝ նկատեց, որ այս փուլում դա հնարավոր չէ։ Այդ հարցը ուսումնասիրվել է նաև  ընտրական բարեփոխումների հանձնաժողովում, բայց ռիսկերը հաշվի առնելով՝ կոնսենսուս է եղել, որ այդ փոփոխությունը այս փուլում հնարավոր չէ:

«Այստեղ կան խնդիրներ, որոնցից առաջինը գաղափարական է։ Այսինքն՝  իշխանություն ընտրում են այն մարդիկ, ովքեր որ  այստեղ ապրում են, հարկ են վճարում, և ում վրա տարածվում է  այդ իշխանությունը։ Ի վերջո՝ ինչու պետք է դրսից մեկը ընտրի իշխանություն, որը չի իշխելու իրեն։ Երկրորդ խնդիրը կապված է դրա տեխնիկական իրագործելիության հետ։ Դա տեխնիկապես  և գործնականում իրագործելի չէ, որովհետև նույն դրոշմանիշները դեսպանատներ հասցնելը խնդրահարույց է։ Իսկ երրորդ խնդիրը կապված է ընտրողների ցուցակների վարման և հյուպատոսական հաշվառման հետ։ Հյուպատոսական հաշվառումն այս պահին բավական թերի վիճակում է, և այդտեղ լուրջ խնդիրներ կան։ Վերջին խնդիրն էլ կապված է օրինականության հաստատման հետ։ Ընտրությունը միայն տեղամասում քվեարկությունը չէ։

Ընտրությունը նախընտրական քարոզարշավ է։ Հիմա եթե, ասենք, Ռոստովում, Մարսելում կամ Գլենդելում ընտրողին կաշառք տվեցին, ի՞նչ ենք անելու։ Իսկ եթե 100 հազար ընտրողին կաշառք տվեցին, այդ դեպքում ի՞նչ ենք անելու։ ՀՀ իրավապահները ոչ մի կերպ չեն կարող դրա դեմ պայքարել, իսկ այլ երկրների իրավապահները չեն կարող դրանով զբաղվել, քանի որ դա իրենց գործը չէ։ Լուրջ խնդիր է առաջանալու։ Խնդիր է առաջանալու ՀՀ ընտրություններին այլ երկրի կողմից ապօրինի ազդեցության մասով։ Դրա համար մենք եկանք եզրահանգման, որ այս պահին այդ խնդրին լուծում տալը արդիական չէ»,- ընդգծեց Իոաննիսյանը։

Մեր դիտարկմանը՝ նշված ռիսկերը գուցե արդիական էին նախորդ իշխանությունների օրոք։ Ներկայումս, երբ կամք կա կազմակերպելու ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, գրեթե վերացել է ընտրակաշառքի գործոնը, ապա ինչն է խանգարում գնալ այդ փոփոխությանը, Ընտրական բարեփոխումների հանձնաժողովի համակարգողը նկատեց, որ մենք այսօր խոսում ենք Նոր Հայաստանի մասին, բայց այդ ընտրությունները տեղի են ունենալու արտերկրում։ Եվ այսօր ամենամեծ սփյուռքն ունեցող  որոշ երկրներ կիլոմետրերով հեռու են ժողովրդավարությունից: «Օրինակ՝ Ռուսաստանը, որը ժողովրդավարությունից հեռու է, ոչ մի երաշխիք չկա, որ իրենք չեն փորձի ազդել մեր ընտրությունների վրա՝ այդ երկրում ապրող մեր քաղաքացիների միջոցով, վարչական ռեսուրս չեն կիրառի և վարչական ռեսուրսների կիրառմամբ չեն ստիպի, որ ընտրողը ընտրի այս կամ այն ուժին։ Իսկ ինչ ենք այդ ժամանակ անելու»,- հարցնում է Իոաննիսյանը։

Ինչ վերաբերում է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների թվին, ապա Իոաննիսյանը նկատեց, որ հյուպատոսական հաշվառման հետ կապված խնդիրներ կան, այդ հաշվառմանը կանգնածների թիվը քիչ է, բայց եթե մեխանիզմը ներդրվի, այդ թիվը կարող է  շատ մեծ լինել, նույնիսկ այնպիսի թիվ լինել, որը կարող է հավասար լինել ՀՀ-ում ապրողների հետ: «Ու կարող է հարց առաջանալ, թե ինչու պետք է դրսում ապրողները որոշեն Հայաստանում ապրողների ապագան»,- նկատեց Իոաննիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում