«Հայաստանում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ օրվա ընթացքում իրենց գործունեության շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ կարող են ունենալ Հայաստանի ամենատարբեր պաշտոնյաների հետ, և եթե այդ հանդիպումներում մեկ միասնական կարմիր գիծ չկա, կարծում եմ, ամեն ինչ տրամաբանության շրջանակներում է: Եվ քանի որ ես այդ կարմիր գծի առկայության մասին հստակ ինֆորմացիա չունեմ, չմեկնաբանեմ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը՝ անդրադառնալով ՌԴ դեսպանի՝ վերջին շրջանի հանդիպումներին:
Պատգամավորը նշեց, որ ինքը չի կարող հավատալ, որ ռազմավարական դաշնակից երկրի դեսպանը այստեղ նման բաներով է զբաղվում: