Friday, 12 06 2026
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել

Ճակատագրական գործընթացն ու ոչ ճակատագրական օրակարգը

Մինչ իրադարձությունները ղրիմյան ճգնաժամում զարգանում են ակնթարթային արագությամբ, Հայաստանում շարունակվում է չորս ոչ իշխանական ուժերի շուրջ հասարակական հետաքրքրության գեներացիան՝ ինչ են անում, ում են հանդիպում, ինչ են խոսում, ինչ պայմանավորվեցին և այլն: Ինչպես գիտենք, առայժմ հանդիպում են և խոսում այն մասին, որ հանդիպելը կարևոր է: Ավելի ճիշտ` ոչ թե խոսում են, այլ հանդիպում են ու լսում՝ հիմնականում խոսում է Գագիկ Ծառուկյանը, երևի որպես հանդիպումների նախաձեռնող կողմ: Համենայնդեպս, մինչ այսօր եղած հանդիպումների մասին տեսանյութերում հիմնական խողող կողմը Գագիկ Ծառուկյանն է, իսկ մյուսներին բաժին է ընկնում համաձայնող կողմի դերակատարումը:

Եվ ահա, հասարակությունը, լրատվական հանրությունը, փորձագետների մի ահագին մասը ապրում են դրանով՝ ինչ խոսեցին, ինչի շուրջ պայմանավորվեցին, ով ինչ նպատակ ունի, իսկ եթե հանկարծ իշխանափոխությունն ամբողջական չէ, այլ միայն կառավարության մասով, իսկ եթե հանկարծ վարչապետի մասով կամ վարչության պետի, իսկ հետո, իսկ առաջ: Այս հարցերի անլրջությունը միգուցե այնքան էլ տեսանելի չլիներ, և թվար, որ չորս ոչ իշխանական ուժերը իսկապես զբաղված են պետության ու հասարակության ճակատագրով, հրատապ խնդիրներով, եթե չլինեին ուկրաինական իրադարձությունները: Մաքսային միությանն անդամակցելու մասին սեպտեմբերի 3-ի հայտարարությունն ու դրան հաջորդած մի քանի խայտառակ իրողություններն ու ՄՄ հևիհև սլացքի պարագայում անգամ միգուցե հնարավոր կլիներ չորս ոչ իշխանականների գործունեությունը տեղավորել պետության շահի պրիզմայում, մի կերպ խցկել: Բայց ուկրաինական իրադարձությունների ֆոնն ուղղակի ի ցույց է դնում, թե ինչքան հեռու է քառյակը պետական շահերից ու խնդիրներից:

Բանն այն է, որ ուկրաինական ճգնաժամը ինքնաբերաբար ի ցույց դրեց համաշխարհային գործընթացների մի ամբողջական տրամաբանություն, որում ակնհայտ է, որ Հայաստանի, այսպես ասած, ներքաղաքական կյանքում թելադրվող օրակարգը բացարձակապես կապ չունի և ադեկվատ չէ Հայաստանի սահմանից դուրս ձևավորվող մարտահրավերներին ու սպառնալիքներին, որոնք, բնականաբար, շատ ավելի ազդեցիկ են և ուժեղ, քան ցանկացած ներքին սպառնալիք, ներքին բնույթի և ծագման խնդիր, քանի որ հանդիսանում են աշխարհաքաղաքական գեներացիայի հետևանք: Այդ հոսանքի ամպերաժը չափից դուրս բարձր է, այսինքն` մենք գործ ունենք բարձրավոլտ մարտահրավերների հետ, որոնց սակայն ներսում տրվում են, այսպես ասած, ակումուլյատորային տասներկուվոլտանի պատասխաններ: Եթե ղարաբաղյան պատերազմի ընթացքում Հայաստանում 12 վոլտը ընդամենը կենցաղային օգտագործման կոմունիկացիա էր, ապա այսօր արդեն կենցաղում վոլտերը ավելի կայուն ու բարձր են, իսկ ահա քաղաքականության մեջ սկսելով բարձրից, մենք այսօր հասել ենք տասներկու վոլտի՝ ակումուլյատորային կոմունիկացիայի, որն աշխարհաքաղաքական ֆոնին նույնիսկ մոմի լույսի չափ էլ չկա:

Որ Հայաստանում հարկավոր է լեգիտիմ իշխանություն, ընտրված իշխանություն, որ հարկավոր է ժողովրդավարություն և արդյունավետ տնտեսական քաղաքականություն իրականացնող, օֆշորաթաթախ չեղած, բանիմաց, համեստ կառավարություն, իշխանություն, ոչ մեկը չի կարող վիճարկել: Սակայն այսօր աշխարհաքաղաքական օրակարգում դրվում է Հայաստանի լինել-չլինելու խնդիր, այն առումով, որ ընդհանրապես նոր աշխարհակարգի խնդիր է դրված, և այստեղ որոշվելու է ինչպես բոլոր պետությունների, սուբյեկտների, այնպես էլ կարևորագույն տարածաշրջանում առանցքային խնդիրների կողմերից մեկը հանդիսացող Հայաստանի դերակատարության, տեղի, նշանակության, առաքելության խնդիրը: Եվ այս խնդիրը բացարձակապես հաշվի չի առնում ներքին իրավիճակը, այսինքն` ժողովրդավարական են իշխանությունները ներսում, թե ոչ ժողովրդավարական, ընտրված են, թե ոչ ընտրված: Այս խնդիրը Հայաստանից այլ պատասխաններ է ակնկալում, պատասխաններ, որոնք վերաբերում են հենց պետության տեղին ու դերին, վերաբերում են պետության արտաքին քաղաքական պատասխանատվությանը, աշխարհաքաղաքականության հուսալի գործընկեր լինելու կարողությանը, արժեքներին, որոնց վրա Հայաստանը կկառուցի իր վարքն ու դիրքը աշխարհում:

Ահա այս հարցերի վերաբերյալ են այսօր աշխարհում Հայաստանից պատասխաններ սպասում, որոնցից մեծապես կախված է Հայաստանի ապագան նոր ձևավորվող աշխարհակարգում: Մենք այլ ազդեցություն այդ աշխարհակարգի ձևավորման վրա ունենալ չենք կարող, բացի մեսիջներ հասցնելուց և այսպես ասած` ներկա ստանալուց, երբ ձևավորման գործընթացի առավել ազդեցիկ սուբյեկտներն ու կենտրոնները մեզ չեն մոռանա, չեն անտեսի: Ավելին` այսօր նույնիսկ հարց է, որ սեպտեմբերի 3-ից հետո տոտալ լռության պայմաններում Հայաստանից ինչ-որ պատասխան դեռ սպասում են: Երևի ոչինչ էլ չեն սպասում: Հայաստանի իշխանությունից որևէ բան սպասելն անկասկած անիմաստ և ավելորդ է: Իշխանությունը սեպտեմբերի 3-ին կատարելապես ցույց տվեց, որ հանդիսանում է մորթապաշտների մի ամբողջություն, որի համար պետություն կա այնքանով, ինչքանով որ այդ պետությունը հնարավոր է վաճառել և շահույթ ստանալ:

Սակայն, եթե Հայաստանում, այնուամենայնիվ, պատասխան տվողներ գտնվեն, ապա դա կարող է էապես փոխել իրավիճակը, փոխել Հայաստանի ապագայի հեռանկարները: Սակայն այդ պատասխանները չկան, իսկ այսպես կոչված քաղաքական ուժերը զբաղված են հարցերով, որոնք բացարձակապես չեն հետաքրքրում նոր աշխարհակարգի գործընթացում ներգրավվածներին, նույնիսկ Ռուսաստանին:

Իր հերթին, սա բոլորովին չի կարող նշանակել, որ Հայաստանում պետք է ներքին հարցերը, իշխանության լեգիտիմության և ժողովրդավարության, սահմանադրականության խնդիրները դնել մի կողմ և զբաղվել արտաքին մարտահրավերներով: Բոլորովին: Ներքին խնդիրները նույնքան կարևոր են, իսկ զգալի մասով էլ դրանք էական ազդեցություն ունեն արտաքին հարցերում առավել ամուր պետական քաղաքականության համար: Սակայն ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, եթե դրանք չեն զուգորդվում արտաքին խնդիրների քննարկմամբ և դիրքորոշումների հստակեցմամբ, և առավել ևս, եթե դրանք ուղեկցվել և ուղեկցվում են արդեն իսկ Հայաստանի կատարած արտաքին քաղաքական քայլերի ճանաչումով և ըստ էության նաև լեգիտիմացմամբ երկրի ներսում, ապա այդ իրավիճակը արդեն ներքին կյանքում ցանկացած հանգուցալուծման պայմաններում ի զորու չէ որևէ կերպ էապես թուլացնել այն արտաքին մարտահրավերները, որ առկա են Հայաստանի համար, հեռացնել Հայաստանին սպառնացող վտանգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում