ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Օսակայում G20-ի գագաթնաժողովի ընթացքում հանդիպում կանցկացնեն հունիսի 28-ին: Այդ մասին հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչը:
ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ «Թրամփը եւ Պուտինը Օսակա քաղաքում հանդիպում կացնացնեն տեղական ժամանակով ժամը 14:00-ին»:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել Է, որ Պուտինը եւ Թրամփն Օսակայում առանձին հանդիպում կանցկացնեն հունիսի 28-ին՝ օրվա երկրորդ կեսին:
Զրույցը կարող Է տեւել մոտավորապես մեկ ժամ: Նրա խոսքով՝ ղեկավարներն իրենք են որոշում հանդիպման օրակարգը: Մինչ այդ Թրամփը պատմել Է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից իր ակնկալիքների մասին: «Ես շատ լավ զրույց կունենամ, բայց թե ես ինչ կասեմ՝ ձեր գործը չԷ»,- հայտարարել Է նա լրագրողներին Ճապոնիա մեկնելուց առաջ։









































