Մեծ Բրիտանիայի գիտնականները քաղցկեղի նշաններ են հայտնաբերել երիտասարդի կմախքում, ով ապրել է ժամանակակից Սուդանի տարածքում երեք հազար տարի առաջ: Այս մասին գրում է BBC-ն:
Քաղցկեղը համարվում է ժամանակակից քաղաքակրթության հիվանդություն: Այն կապում են ծխելու, ոչ առողջ կենսակերպի և այս օրերի սթրեսների հետ: Սակայն պարզվել է, որ հիվանդությունը գոյություն է ունեցել դեռևս Հին Եգիպտոսում:
Կմախքի ոսկորների վրա նկատվել են ոչ մեծ վնասվածքներ: Պարզվել է, որ դրանք առաջացել են քաղցկեղի տեսակներից մեկի զարգացման արդյունքում:











































