Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինացիներին կոչ է արել Վրաստանում փոխարինել ռուսներին, հաղորդում է ZIK-ը։
Նրա խոսքը՝ ինքը կցանկանար, որ ռուսների փոխարեն Վրաստան ուղևորվեին Ուկրաինայի քաղաքացիները, որոնց այնտեղ սիրում են։
«Վրացիներին ավելի շատ կուրախացներ, եթե ավելի շատ ուկրաինացիներ Վրաստան ժամանեին, որպեսզի նրանք ավելի շատ վրացական գինի խմեն»,-հայտարարել է Սաակաշվիլին։
Նա հավելել է, որ դա իրական օգնություն կլիներ։