ԱՄՆ կոնգրեսում հայտարարել են, որ Նահանգների պետական պարտքը 2049 թ.-ին կհասնի երկրի ՀՆԱ-ի 144%-ին:
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի բյուջետային վարչությունը պետական պարտքի աննախադեպ մակարդակը բյուջեի հսկայական դեֆիցիտ է անվանել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ամերիկայի պետական պարտքը կշարունակի աճել արագացված տեմպերով: Մասնավորապես, 2029-ին այն կավելանա մինչև 92% ՀՆԱ-ից:
Կոնգրեսը նշել է, որ նման «բյուջետային պլանավորումը» զգալի ռիսկեր է ներկայացնում ԱՄՆ-ի համար: