Արքայազն Ուիլյամը ցրել է կասկածները Քեյթ Միդլթոնի հնարավոր հղիության մասին՝ հայտնում է The Daily News-ը:
Անգլիական Օլդերշոթում Սուրբ Պատրիկի տոնակատարության ժամանակ արքայազնը հայտնել է, որ արքայական զույգը առայժմ բավարարվում է մեկ երեխայով ու մոտ ապագայում մտադիր չէ երեխաներ ունենալ:
Արքայազն Ուիլյամը չի բացառել, որ «մի հրաշալի օր» իրենք որոշեն ունենալ երեխաներ:
«Այս պահին մեկը բավարար է»,- հավելել է արքայազն Ուիլյամը:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ ենթադրություններ էին հայտնել Քեյթի երկրորդ հղիության մասին:








































