Իոսիֆ Կոբզոնին կարող ն զրկել «Դնեպրոպետրովսկի պատվավոր քաղաքացու» կոչումից: Դնեպրոպետրովսկի բնակիչները այս նպատակով ստորագրահավաք են սկսել: Այս մասին գրում է Interfax-ը:
Ակցիայի նախաձեռնողներից մեկի՝ լրագրող Անդրեյ Բոգատիրևի խոսքերով՝ պատճառը Ուկրաինայի իրավիճակի մասին Կոբզոնի արտահայտություններն են:
«Այն հայտարարությունները, որոնք Իոսիֆ Կոբզոնն արել է դեռևս փետրվարին, հարիր չեն Դնեպրոպետրովսկի պատվավոր քաղաքացուն: Ես կարծում եմ՝ դնեպրոպետրովցիներն ավելիի են արժանի: Իոսիֆ Կոբզոնի տարիքում մարդն ուղղակի պարտավոր է իմաստուն լինել: Նա պետք է մտածեր ինչպես իր երկրպագուների, այնպես էլ հակառակորդների զգացմունքների մասին»,- նշել է Բոգատիրևը:








































