Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի գրասենյակը հրապարակել է Ռուսաստանում և Ղրիմում պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակը:
Ցուցակում ընդգրկվել են Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը և «Ուկրաինական ընտրություն» հասարակական կազմակերպության առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկը: Ցուցակում են ներառվել նաև Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, պետության ղեկավարի օգնական Վլադիսլավ Սուրկովը, Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն և սենատոր Անդրեյ Կլիշասը, ինչպես նաև պատգամավորներ Ելենա Միզուլինան և Լեոնիդ Սլուցկին: Ղրիմից պատժամիջոցների ներքո է հայտնվել նաև Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:









































