Կիևի բնակիչ Դարթ Վեյդերը կմասնակցի Ռադայի արտահերթ ընտրություններին Օդեսայի ընտրատարածքում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ԿԸՀ-ին:
Ինչպես նշվում է, Դարթ Վիկտորովիչ Վեյդերը ծնվել է 1987թ.-ին, Ուկրաինայի քաղաքացի է:
Բացի այդ, նա հանդիսանում է «Ուժի մութ կողմը» ընկերության տնօրենը, ինչպես նաև «Դարթ Վեյդերի ԲԼՈԿ» կուսակցության անդամը:
Նշվում է, որ 2015 թ.-ին այդ քաղաքական ուժը ընտրություններում 44 Դարթ Վեյդերների է առաջադրել:
Ավելին, այս կուսակցությունը մեկ անգամ առաջադրել է մագիստրոս Յոդայի թեկնածությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգների բնակիչը պաշտոնապես դարձել է Դարթ Վեյդեր: