Երեքշաբթի օրը Վլադիմիր Պուտինը և Ղրիմի Պետական խորհրդի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը կստորագրեն հանրապետության`Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ համաձայնագիրը:
Համապատասխան փաստաթուղթը կստորագրվի նախագահի` Դաշնային ժողովին արտահերթ ուղերձի շրջանակներում:
Պետդուման և Դաշնության խորհուրդը, ինչպես սպասվում է, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կհաստատեն մինչ շաբաթվա վերջ:









































