Tatler ամսագրի վարկածով տարվա ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը գլխավորում են արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը, իսկ արքայազն Հարին և Մեգան Մարքլը չեն հայտնվել առաջին տասնյակում:
Վարկանիշի առաջին տասնյակում է նույնիսկ Դեվիդ և Վիկտորիա Բեքհեմների յոթնամյա դուստրը՝ Հարփերը:
Ավելի վաղ, Vogue-ն արքայազն Հարիի կնոջը ճանաչել է Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ կանանցից մեկը:
Ավելի վաղ հաղորդվել էր թագավորական ընտանիքների միջև եղած տարաձայնությունների մասին, երբ հիմնադրամը, որը կազմակերպել էին արքայազն Ուիլյամն ու արքայազն Հարին, հայտարարել է նրանց համատեղ բարեգործական գործունեության դադարեցման մասին: