Sunday, 21 06 2026
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել

Ուկրաինան ՌԴ-ի վերաբերյալ ԵԽԽՎ-ի որոշումից հետո հետ է կանչում Եվրախորհրդին առընթեր իր դեսպանին

Ուկրաինան Ռուսաստանի վերաբերյալ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշումից հետո որոշում է ընդունել կոնսուլտացիաների համար հետ կանչել Եվրախորհրդին առընթեր իր դեսպանին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Կլիմկինը՝ գրում է TASS-ը:

«Եվրախորհուրդը կորցրեց մեր վստահությունը, և այն խիստ դժվար կլինի վերականգնել: Մարդու իրավունքների պաշտպանության գործում առաջատարից այդ կազմակերպությունը վերածվել է պարզ մենեջերի: Ուստի կոնսուլտացիաների համար հետ ենք կանչում Եվրախորհրդին առընթեր մեր դեսպանին:

Ռազմավարությունը հասկանալի է, մարտավարությունը՝ նույնպես»,-հայտարարել է նախարարը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ԵԽԽՎ-ն Ռուսաստանին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու հունիսի նստաշրջանին: Վեհաժողովը համապատասխան բանաձևն ընդունել է հունիսի լույս 25-ի գիշերը: Փաստաթղթի օգտին քվեարկել է 118 խորհրդարանական, 62-ը դեմ է հանդես եկել, ևս 10-ը ձեռնապահ է մնացել: Ռուս խորհրդարանականների խումբը՝ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի գլխավորությամբ արդեն մեկնել Է Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ-ի նստշրջանին: Մինչդեռ Ուկրաինայի պատվիրակությունը լքել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճը: Ինչպես հունիսի 25-ին «Պրյամոյ» հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է խորհրդարանական Ալեքսեյ Գոնչարենկոն, «մեր ամբողջ պատվիրակությունը լքել է դահլիճը: Մենք այս նստաշրջանի համար ընդունել ենք որոշում, որ Ուկրաինայի պատվիրակությունը մասնակցելու է օրակարգի միայն այն կետերի քննարկմանը, որոնք վերաբերում են ՌԴ-ի վրա պատժամիջոցներ դնելուն»:

Գոնչարենկոյի խոսքով՝ Ուկրաինայի պատվիրակությունը դեռ կվերադառնա նիստերի դահլիճ՝ խանգարելու ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու՝ ԵԽԽՎ-ի փոխխոսնակ ընտրվելուն: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 25-ին հիասթափություն է հայտնել ԵԽԽՎ-ի որոշման կապակցությամբ, որն անցած գիշեր հաստատել է ՌԴ պատվիրակության լիազորությունները ամառային նստաշրջանում: «Հիասթափված եմ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության լիազորություններն առանց սահմանափակումների հաստատելու ԵԽԽՎ-ի որոշումից,-գրել է քաղաքական գործիչը Facebook-ում:-Անցած շաբաթ ես անձամբ այդ հարցը քննարկել եմ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ: Փորձել եմ համոզել պարոն Մակրոնին և տիկին Մերկելին, որ ԵԽԽՎ ռուսական պատվիրակության վերադարձը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կկատարի վեհաժողովի սկզբունքային պահանջները: Ափսոս, որ եվրոպացի մեր գործընկերները մեզ չանսացին և վարվեցին այլ կերպ»: Ռուսաստանը ԵԽԽՎ-ում հիմնական լիազորություններից, մասնավորապես, ձայնի իրավունքից, զրկվել էր 2014 թվականի ապրիլին Ղրիմի վերամիավորման և Ուկրաինայի հարավ – արևելքում ռազմական գործողությունների պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում