Friday, 26 04 2024
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Անակնկալ ռեկորդներ խոշոր հարկատուների ցանկում
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ

ՀՀ ԳԱԱ-ի ձեռք բերած սարքի շնորհիվ քիմիական գիտությունը Հայաստանում կբարձրանա նոր մակարդակի

Սույն թվականի հունիսի 25-ին ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետրի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

Քիմիկոսները նախարար Արայիկ Հարությունյանին և Ռադիկ Մարտիրոսյանին ներկայացրեցին նոր սարքի ընձեռած հնարավորությունները գիտական ուսումնասիրությունների կատարման գործում: Այն թույլ կտա քիմիական գիտությունը Հայաստանում բարձրացնել նոր մակարդակի, և մեր գիտնակաները հնարավորություն են ստանում արդի սարքավորման միջոցով գիտական ուսումնասիրություններ իրականացնել և իրենց հետազոտությունների արդյունքները գիտական հոդվածների միջոցով ներկայացնել միջազգային գիտական հանրությանը, ինչը մինչ այս չէին կարող անել հին սարքավորումների ավելի թույլ հնարավորությունների պատճառով:

«Այն նախատեսված է սինթեզվող նյութի ուսումնասիրման և բացահայտման համար: Այս համակարգի օգնությամբ Հայաստանում կզարգանան նյութաբանության նոր ուղղություններ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

Նախարար Արայիկ Հարությունյանը հետաքրքրվեց սարքի կիրառական նշանակության մասին:

Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Այսօր շուկան այնպիսին է, որ պետք է անընդհատ նոր դեղամիջոցներ ստեղծվեն: Նոր դեղը նշանակում է նոր նյութ, նոր նյութի կառուցվածք նոր ատոմներով: Այդ ատոմների ճանաչողն այս սարքն է: Ամբողջությամբ սա հնարորություն է տալիս նյութի կառուցվածքը որոշել»:

Նշվեց, որ սարքի կիրառական նշանակությունը մեծ է դեղերի սերտիֆիկացման, կոնյակի և գինու սերտիֆիկացման գործում:

700 հազար դոլլար արժողությամբ միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետրը ՀՀ ԳԱԱ-ն ձեռք է բերել պետության կողմից հատկացված գումարներից երկար տարիների ընթացքում տնտեսված միջոցների հաշվին: Այս կապակցությամբ Ռադիկ Մարտիրոսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Բոլորին միշտ ասել եմ, որ ավելի լավ է մեր գումարները պահենք, հետո գնենք մի կարգին սարքավորում, քան թույլ հնարավորությամբ մի փոքր բան: Բայց բախվեցինք մեր ֆինանսական օրենքների արգելքին, որ պետք է տնտեսած գումարը վերադարձնենք պետական բյուջե: Ի պատիվ պարոն Փաշինյանի, նա թույլատրեց, որ տնտեսած այդ գումարներն օգտագործենք այս նպատակի համար»:

Այս սարքից օգտվելու են Հայաստանի 18-ից ավելի գիտատեխնիկական կազմակերպությունները, ՀՀ ԳԱԱ համակարգի և ԲՈՒՀ-երի համապատասխան լաբորատորիաների աշխատակիցները, երիտասարդ գիտնականները:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում