Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի ֆուտբոլային միության կողմից տուգանվել է 10 հազար եվրոյով ոչ մարզական պահվածքի համար Գերմանիայի առաջնության Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ կայացած խաղում: Այս մասին հայտնում է ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:
Շաբաթ օրը կայացած 25-րդ տուրի հանդիպումը ավարտվել էր դորտմունդցիների 2:1 հաշվով պարտությամբ: Հանդիպման երկրորդ խաղակեսի ավելացրած ժամանակում Կլոպը իր անահամաձայնությունն էր հայտնել մրցավարական անձնակազմի կայացրած որոշումներից մեկին, որի պատճառով էլ նրան հեռացրին մարզչական գոտուց:
Կլոպը համաձայնվել է Գերմանիայի ֆուտբոլային միության որոշմանը:
Հիշեցնենք, որ Գերմանական Բունդեսլիգայում կայացած 25 տուրերից հետո դորտմուդնյան ակումբը վաստակած 48 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում և 23 միովորով զիջում է առաջատար «Բավարիա»-ին:










































