Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Արարատ Միրզոյանի ներկայացրած՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը նշեց. «Անընդհատ խոսում եք ընդդիմությանը տրվող առավելությունների մասին, բայց չեք խոսում օրենքում առաջարկված փոփոխությունների մասին: Օրինակ՝ փոխվել են մարմնի անկախության հետ կապված մի շարք պահանջներ, փոխվել է աշխատանքային ստաժի թիվը՝ նվազեցվել է, փոփոխվել է ճանաչված լինելու դրույթը»:
Նրա խոսքով՝ հարցը պետք է ավելի հեռանկարային դիտարկել:
Մանրամասները՝ տեսանյութում: