Սովորական մարդիկ, որոնք լոտոյով խոշոր գումարներ են շահում, թողնում են աշխատանքը և հանգստանում են մինչև իրենց կյանքի վերջը՝ ծախսելով իրենց գումարները: Իսկ ԱՄՆ Սիեթլ քաղաքի բնակիչ Թայրոն Քարին 2006 թ. լոտոյով շահեց 3.4 միլիոն դոլար, սակայն վարվեց այլ կերպ, քան սովորաբար վարվում են. նա մինչև հիմա հավաքարար է աշխատում տեղի դպրոցներից մեկում:
«Այն օրը, երբ ես իմացա, որ շահել եմ, դպրոցում աղբ էի հավաքում: Այնպես, ինչպես հիմա եմ դա անում»,- պատմել է Թեյլորը՝ հավելելով, որ կինն այդ ժամանակ զանգել է իրեն և ասել, որ գնված տոմսը երջանիկ է: Թայրոնը շարունակում է ապրել քաղաքի ամենափոքր տներից մեկում, թեև այդքան մեծ կարողություն ունի: Այդուհանդերձ, որոշ փոփոխություններ կատարել է՝ նորացրել է ջեռուցման համակարգը, վերանորոգել ցանկապատը և այլն. «Մինչև լոտոյում շահելը մենք չքավորության եզրին էինք»,- ասել է Թայրոնի կինը:











































