Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Շարունակվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկումը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը, խոսելով միկրոձեռնարկատիրության մասին, ասաց. «Ջրվեժի մի մասը գտնվում է Երևանի վարչական շրջանում, անմիջապես մի փոքր փողոց այն կողմ Կոտայքի մարզում է, և հիմա տնտեսվարողների մի մասը օգտվելու է այդ արտոնությունից, մյուս մասը՝ ոչ»:
Նրա կարծիքով՝ օրենքը պետք է վերանայվի. «Արհեստական բարիեր ենք ստեղծում և ստիպում ենք տնտեսվարողներին կեղծ փաստաթղթավորում անել, ու հետագայում ընկնենք այդ տնտեսվարողների հետևից»:
Մանրամասները՝ տեսանյութում: